Հա

Հասարակական

Շաբաթ, 30 Յունիսի 2018 09:40

Քանդակը միջավայրի արդիւնք պէտք է լինի, այն բաժակ չէ, որ սեղանի այս կողմից այն կողմը տանենք. Երեւանի գլխաւոր ճարտարապետը` Արամ Մանուկեանի արձանի մասին

Արամ Մանուկեանի արձանի ստեղծման պատմութիւնը բաւականին տեւական գործընթաց է. «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Երեւանի գլխաւոր ճարտարապետ Տիգրան Բարսեղեանը: Ըստ նրա` ոչ մի անօրինական քայլ այդ ընթացքում չի տեսել:

«alikonline.ir» - Արամ Մանուկեանի արձանի ստեղծման պատմութիւնը բաւականին տեւական գործընթաց է. «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Երեւանի գլխաւոր ճարտարապետ Տիգրան Բարսեղեանը: Ըստ նրա` ոչ մի անօրինական քայլ այդ ընթացքում չի տեսել:

Երեւանի գլխաւոր ճարտարապետը նախ յիշեցրեց արձանի եւ վայրի ընտրութեան պատմութիւնը: «Մրցոյթն այն կարեւորագոյն գործառոյթն է, որն ընտրութեան հնարաւորութիւն է տալիս, եւ առաւել հրապարակային ընտրութիւն, քան մրցոյթն է, դժւար է պատկերացնել: Իսկ այդ արձանի ընտրութիւնը, ինչպէս բոլորը գիտեն, եղաւ երկու փուլով: Առաջին փուլում գնահատւեցին աշխատանքները, լաւագոյնները խրախուսական մրցանակներ ստացան, սակայն յանձնաժողովին չէր բաւարարում կերպարի խնդիրը, ինչը շատ կարեւոր է նման դէպքերում: Արդէն երկորդ փուլում ընտրւեց այս աշխատանքը. որոշ մանրամասնային կասկածներով եւ թերութիւններով` իր առաւելութիւնը գտաւ գաղափարի իմաստով, որը պէտք էր ընթացքում մշակւէր, ինչն էլ իրականացաւ տեւական աշխատանքի միջոցով»,- ասաց նա:

Բարսեղեանի խօսքով` արձանի տեղադրման տարածքի հարցով փնտրտուքները սկսել են ընտրւած վայրի`Արամի եւ Նալբանդեան փողոցների հատման կէտում՝ մետրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի հեղինակի` Ռազմիկ Մինասեանի եւ պատկան մարմինների նախաձեռնող խմբի հետ: «Տեղի ընտրութիւնը սեւեռւեց հէնց այս իրավիճակի համար. Արամի փողոցն ընտրւել էր որպէս հիմնական առանցք Գլխաւոր պողոտայի հետ` տարբեր կէտերում: Կար տարբերակ` Նալբանդեան փողոցը, Աբովեան փողոցը, որ հատւում էր Արամի փողոցի հետ, սակայն այս տարածքն ակնյայտ շահեկան էր, եւ ընտրւեց հէնց այս տեղը»,- մանրամասնեց նա` յաւելելով, որ արձանի այս տարբերակի` մրցոյթով ընտրւելուց յետոյ սկսւեցին աշխատանքները:

«Աշխատանքի ամբողջ ընթացքում մասնագիտական խումբն այցելում էր արհեստանոց, հանրութեանը պարբերաբար հաղորդւում էր, թէ ինչ առաջընթաց կայ աշխատանքում: Այն գեղագիտական արտայայտչականութեամբ ողջունւեց եւ աւագանու որոշմամբ յանձնարարւեց, որպէսզի այս աշխատանքներ սկսւեն, ինչը տեւական` շուրջ չորս ամսւայ գործընթաց է: Դժւարութիւններ են եղել քարերը տարբեր երկրներից հայթայթելու գործում, դա էլ տեւական պրոցես էր, ժամանակի սղութեան կար, սակայն աշխատանքի լարւածութիւնը դա լրացրեց»,- ասաց Բարսեղեանը:

Նա յայտնեց, որ շատ գոհ է արդիւնքից: «Այս քանդակն իր նորարարութեամբ եւ ընդհանրապէս քանդակային արւեստի գործում ասւած նոր խօսք է: Երեւանի, հայ քանդակագործութեան մէջ գնահատելի աշխատանք է, նաեւ ժամանակն իր դրօշմը կը դնի: Մենք կունենանք նաեւ մեր հանրութեան տարբեր շերտերի կարծիքը, սակայն կարծում եմ, որ արձանն իր «քաղաքացիութիւնն» արդէն ստացել է եւ կը համարւի մեր տեսարժան վայրերից մէկը: Այս հարթակն աւելի հարստացաւ այս արձանի լինելիութեամբ, միջավայրն էլ, որ բարեկարւի եւ վերջնական տեսքին հասնի, մենք առաւել համոզիչ ձեւով դա կընկալենք»,- կարծիք յայտնեց Բարսեղեանը:

Երեւանի գլխաւոր ճարտարապետից հետաքրքրւեցինք` հնարաւոր համարո՞ւմ է, որ արդէն իսկ տեղադրւած արձանը տեղափոխեն այլ վայր, նա պատասխանեց. «Քանդակը միջավայրի արդիւնք պէտք է լինի: Գուցէ համեմատութիւնը սխալ է, բայց այն բաժակ չէ, որ վերցնենք, սեղանի այս կողմից այն կողմը տանենք: Ընդհանրապէս, արւեստում քանդակը պէտք է միջավայրի արտայայտութիւնը լինի, եւ այդ միջավայրն ամենակարեւորն է ընտրութեան մէջ: Եթէ արձանը տեղափոխենք մէկ այլ տեղ, կարող է արժէքազրկւել, ես դրա իմաստն էլ չեմ տեսնում: Կարծում եմ` հիմքից ճիշտ ընտրութիւն է կատարւել»:

Բարսեղեանի խօսքով` իրենք մրցոյթի անցկացման ամբողջ ընթացքում համագործակցել են մշակոյթի նախարարութեան պատկան մարմինների հետ: «Նրանք երկու փուլերում էլ ընդգրկւած են եղել յանձնաժողովի կազմում, նրանց գնահատականներում դիտողութիւն չի եղել տեղի ընտրութեան հետ կապւած, նաեւ դիտողութիւն չի եղել քանդակի տեսքի հետ կապւած: Դա արձանագրւած է յանձնաժողովի անդամների բաց ստորագրութիւններով: Քննարկումների ժամանակ յանձնաժողովի իւրաքանչիւր անդամ իր կարծիքը թափանցիկ արտայայտել է գրաւոր տեսքով, եւ մշակոյթի նախարարութեան երկու պատասխանատու անդամները` փոխանախարարը եւ քաղաքի յուշարձանների պահպանութեան գծով ճատրատապետը, նոյնպէս իրենց դրական կարծիքն են գումարել ընդհանուրի վրայ, ինչը եւ թոյլ է տալիս ենթադրել, որ մշակոյթի նախարարութիւնն այդտեղ խնդիրներ չի ունեցել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինութեան կոմիտէի տարածած յայտարարութեանը, ապա Բարսեղեանը նշեց, որ այն ընկալում է որպէս շտապ արւած յայտարարութիւն: «Մենք միասին աշխատում ենք, եւ մինչ այդ յայտարարութիւնը տարածելը, իմ պատկերացմամբ, մի գերատեսչութիւնը միւսին պէտք է այդ հարցադրումը պաշտօնական ուղարկեր` համապատասխան հիմնաւորումների ակնկալիքով: Էլի ուշ չէ, կարծում եմ`քննարկումները, որը առաջարկում է պետական կոմիտէն, միշտ էլ ուշ չէ անցկացնելը` հասկանալու համար` ինչ է եղել: Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ ես ողջունում եմ այս քանդակի ծնունդը»,- յայտարարեց Երեւանի գլխաւոր ճարտարապետը:

Related items

  • ՀՅԴ Բիւրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկեանի արձանին ՀՅԴ Բիւրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկեանի արձանին

    Երէկ՝ օգոստոսի 14-ին, ՀՅԴ Բիւրոյի հերթական նիստից յետոյ Բիւրոյի անդամներ Հրանտ Մարգարեանը, Արմէն Ռուստամեանը, Կիրօ Մանոյեանը, Սպարտակ Սէյրանեանը, Բենիամին Բչաքճեանը (Լիբանան), Յակոբ Խաչերեանը (Լիբանան), Մուրադ Փափազեանը (Ֆրանսիա) եւ Վիգէն Բաղումեանը (Իրան) այցելեցին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանին եւ ծաղիկներ խոնարհեցին այնտեղ:

  • Արամ Մանուկեանը արձան կունենայ, տուն` ոչ. «Հին Երեւանի» վերջին վկան կանգնած է մեռնում Արամ Մանուկեանը արձան կունենայ, տուն` ոչ. «Հին Երեւանի» վերջին վկան կանգնած է մեռնում

    Արամ Մանուկեանի յիշատակը յաւերժացնող արձանը մետրոյի Հանրապետութեան հրապարակ կայարանի վերգետնեայ տարածքից նայում է Արամի փողոցին, որտեղ նրա կեանքի մասին պատմող մէկ այլ յուշարձան օր-օրի աւերակի է վերածւում:

  • Մշակոյթի նախարարին Արամ Մանուկեանի արձանը հանգիստ չի տալիս Մշակոյթի նախարարին Արամ Մանուկեանի արձանը հանգիստ չի տալիս

    Արձանի հանդիսաւոր բացման արարողութեանը մշակոյթի նախարար Մակունցը չէր մասնակցում, ինչը շատ աւելի տարօրինակ էր, քան նրա ֆէյսբուքեան գրառումները: Ի՞նչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինեանը Մակունցին հետը չէր բերել արձանի բացմանը: Գուցէ այն, որ նորանշանակ նախարարի առաջին իսկ «լուրջ» ձեռնարկը` խոչընդոտել Արամ Մանուկեանի արձանի տեղադրմանը, տապալւե՞ց:

  • Սովորենք յարգել մեծերի յիշատակը Սովորենք յարգել մեծերի յիշատակը

    Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:

    Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նւիրական գործունէութիւնը՝ յօգուտ հարենիքի եւ ազգի վերելքի. գրծունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:

  • Ակնարկ. Արժանի ըլլալու համար` պէտք է լիարժէք ճանչնալ Արամն ու բոլոր պետականակերտ դէմքերը Ակնարկ. Արժանի ըլլալու համար` պէտք է լիարժէք ճանչնալ Արամն ու բոլոր պետականակերտ դէմքերը

    Արամ Մանուկեանի արձանի ոդիսականը կը թուի, որ աւարտած է: Կը թուի, որովհետեւ կայքերու թէ ընկերային ցանցերու ճամբով տակաւին կը շարունակուի արծարծուիլ արձանի գեղագիտական բաժինը, տեղադրումի իրաւական ընթացակարգը, տեղադրումի վայրին նպատակայարմարութիւնը, անձին դերակատարութիւնը, կուսակցական պատկանելիութիւնը եւ ընդհանրապէս նման արձան կանգնեցնելու արարքին իմաստը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ