Հա

Հասարակական

07/07/2018

Թուրքական կայքի անդրադարձը. «Ցեղասպանութիւնից յետոյ Դերսիմում շարունակեցին ապրել մօտ 2 հազար տեղացի հայեր»

Բելգիայում բնակւող հայ ուսումնասիրող Յովսէփ Հայրենին հարցազրոյց է տւել թուրքական «artigercek.com» կայքին՝ անդրադառնալով Դերսիմի 1938 թւականի կոտորածին, որի ժամանակ զոհ գնացին նաեւ բազմաթիւ ծպտեալ հայեր։ 

«alikonline.ir» - Բելգիայում բնակւող հայ ուսումնասիրող Յովսէփ Հայրենին հարցազրոյց է տւել թուրքական «artigercek.com» կայքին՝ անդրադառնալով Դերսիմի 1938 թւականի կոտորածին, որի ժամանակ զոհ գնացին նաեւ բազմաթիւ ծպտեալ հայեր։ Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ըստ Հայրենիի՝ Դերսիմի ալեւիները ցեղասպանութեան տարիներին հիմնականում օգնել են ու պաշտպանել են հայերին, սակայն եղել են նաեւ իրավիճակից օգտւողներ։

«Մինչ 1915 թւականը Դերսիմի նահանգում ապրում էր մօտ 20 հազար հայ։ Նրանց մեծ մասը ոչնչացւեց, մի փոքր մասը մնաց։ Այդ ընթացքում այլ տարածքներից լեռնային Դերսիմում ապաստանած հայեր եղան եկող, որոնք ռուսների՝ 1916-ին Երզնկա հասնելուց յետոյ միացան նրանց ու դուրս եկան։ Այստեղ շարունակեցին ապրել մօտ 2 հազար տեղացի հայեր։ Նրանց մի մասը պահպանեց հայկական ինքնութիւնը, մի մասն էլ ժամանակի հետ ալեւիացաւ։ 1938-ին պետութիւնը նրանց էլ թիրախաւորեց։ Նոյնիսկ կոտորածի ժամանակ առանձին խմբերով է առանձնացրել ու կոտորել նրանց»,- նշում է Հայրենին՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ վարկածը, թէ Դերսիմի վրայ յարձակւեցին հէնց այստեղ մնացած հայերի պատճառով՝ չափազանցւած է։

«Իհարկէ, այստեղ մնացած հայերի գործօնն է՛լ աւելի էր թէժացնում Դերսիմի դէմ պետութեան թշնամութիւնը, սակայն առանց դրա էլ՝ այսպէս թէ այնպէս, Դերսիմը յայտնւելու էր պետութեան թիրախում, քանի որ Դերսիմի հետ նրանց բուն խնդիրը վաղուց է եղել ու կապւած ալեւիների հետ»,- նշել է Հայրենին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։