Հա

Հասարակական

11/07/2018 - 09:30

Իտալիայում մահացել է «Benetton» ընկերութեան հիմնադիրներից մէկը

Համաշխարհային ճանաչում ունեցող «Benetton Group» իտալական ընկերութեան հիմնադիրներից մէկը՝ Կառլօ Բենետոնը, մահացել է 74 տարեկան հասակում: 

«alikonline.ir» - Համաշխարհային ճանաչում ունեցող «Benetton Group» իտալական ընկերութեան հիմնադիրներից մէկը՝ Կառլօ Բենետոնը, մահացել է 74 տարեկան հասակում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով իտալական աղբիւրին:

Ինչպէս նշւում է, վերջերս Բենետոն եղբայրներից կրտսերը հիւանդ է եղել, նրա մօտ օնկոլոգիական հիւանդութիւն էր յայտնաբերւել: Նա մահացել է Վենետիկի մարզի Տրեւիզօ քաղաքում, որտեղ ծնւել են ինքը, իր երեք եղբայրներն ու քոյրը՝ Ջուլիանան: Այս քաղաքում է գտնւում նաեւ նորաձեւութեան աշխարհի առաջատարներից մէկի՝ «Benetton» ընկերութեան կենտրոնակայանը:

Կառլօ Բենետոնը 4 երեխայ ունէր, իսկ ընկերութիւնում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտօնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։