Հա

Հասարակական

11/07/2018 - 09:50

Մոլորակի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն մարդով

Նախորդ տարւայ համեմատ աշխարհի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն բնակչով եւ աւելի քան 7 միլիարդ 635 միլիոն մարդ է կազմում, յայտնում է «DW»-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչութիւնը» (DSW) գերմանական հիմնադրամը:

«alikonline.ir» - Նախորդ տարւայ համեմատ աշխարհի բնակչութիւնն աւելացել է 83 միլիոն բնակչով եւ աւելի քան 7 միլիարդ 635 միլիոն մարդ է կազմում, յայտնում է «DW»-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչութիւնը» (DSW) գերմանական հիմնադրամը: Դրա տւեալներով՝ աշխարհում իւրաքանչիւր 10 վայրկեանում 26 երեխայ է ծնւում: Բնակչութեան աճը յատկապէս նկատելի է աֆրիկեան երկրներում, նշում են հիմնադրամի փորձագէտները: Մինչեւ 2050 թւականը մայրցամաքի բնակչութիւնը կաւելանայ 1.3 միլիարդից մինչեւ 2.5 միլիարդ մարդով: Գրում է «news.am»-ը:

Որպէս բնակչութեան աճի պատճառներից մէկը՝ «DSW»-ի մասնագէտները նշում են անցանկալի յղիութեան դէպքերի աճը: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի՝ Սահարայից դէպի հարաւ գտնւող երկրների կականց կէսն աւելի շատ երեխաներ ունի, քան ցանկանում է: Սա պայմանաւորւած է կրթութեան ոչ բաւարար մակարդակով եւ հակաբեղմնաւորիչների պակասով, կարծում է Բերը:

«Եթէ բոլորը կարողանային ազատօրէն որոշել, թէ երբ եւ քանի երեխայ են ցանկանում ունենալ, եւ արդեօք ընդհանրապէս ցանկանում են, աղքատ երկրներում ապրող մարդկանց համար իրավիճակը կը բարելաււէր, եւ աշխարհի բնակչութեան տարեկան աճը մօտ մէկ քառորդով կը կրճատւէր»,- յայտարարել է Բերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։