Հա

Հասարակական

11/07/2018 - 14:40

Եռօրեայ սուգ՝ Քուրդստան նահանգում

Սանանդաջում, նախօրէին տեղի ունեցած աղէտալի աւտովթարի առիթով եռօրեայ սուգ է յայտարարւել:

«alikonline.ir» - Սանանդաջում, նախօրէին տեղի ունեցած աղէտալի աւտովթարի առիթով եռօրեայ սուգ է յայտարարւել:

Այս մասին յայտուկ յայտարարութեամբ հանդէս է եկել Քուրդստանի նահանգապետարանը՝ նշելով, որ քննութիւն է անցկացւում աւտովթարի պատճառները բացայայտելու համար:

Նշենք, որ այսօր՝ վաղ առաւօտեան, Սանանդաջի աւտոկայանում միմեանց են բախւել մարդատար աւտոբուսն ու նաւթամթերք տեղափոխող բեռնատարը:

Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ Թեհրան ուղեւորւող աւտոբուսը դուրս գալուց է եղել աւտոկայանից: Բախմանը հետեւել է պայթիւն: Երկու փոխադրամիջոցնելն են բռնկւել են:

Նախնական տւեալներով՝ զոհերի թիւը 11-ն է, իսկ աւելի քան 10 մարդ տարբեր աստիճանների ծանրութեան վնասւածք է ստացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։