Հա

Հասարակական

12/07/2018 - 08:00

Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամեայ ուկրայինացին ունի 346 ժառանգ

Ուկրայինայի 87-ամեայ բնակիչ Պաւէլ Սեմենիւկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինէսի ռեկորդների գրքում գրանցւելու համար: Սեմենիւկն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:

«alikonline.ir» - Ուկրայինայի 87-ամեայ բնակիչ Պաւէլ Սեմենիւկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինէսի ռեկորդների գրքում գրանցւելու համար: Ըստ «tert.am»-ի, գրում է «Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը:

Յայտնի է, որ Սեմենիւկն ունի 13 երեխայ, 127 թոռ, 203 ծոռ ու 3 ծոռան երեխայ՝ ընդհանուր 346 ողջ ժառանգ: Ի դէպ, նրանցից ամենափոքրը 2 շաբաթական է: 

Ուկրայինացու ընտանիքն ապրում է Օդեսայի Դոբրոսլաւ բնակավայրում: Մասնագիտութեամբ շինարար Սեմենիւկը պատմել է, որ իրականում շատ երջանիկ է այսքան մեծ ընտանիք ունենալու համար: Նրա խօսքով՝ միակ դժւարութիւնը բոլորի անունները յիշելն է:

«Ես մեծերի անունները գիտեմ, բայց փոքրերինը չեմ յիշում»,- ասել է նա: 

Հետաքրքրական է, որ ամէն անգամ, երբ ընտանիքի անդամներից որեւէ մէկն ամուսնանում է, միւսները նորապսակների համար նոր տուն են կառուցում գիւղում:

Յայտնի է, որ Սեմենիւկի որդիների, թոռների ու ծոռների մեծ մասը եւս շինարարներ են:

Աղբիւրը յաւելում է, որ օրերս Սեմենիւկի ընտանիքը պաշտօնապէս ճանաչւել է Ուկրայինայում ամենաբազմանդամը: Ներկայում Գինէսի գրքի վարկածով աշխարհի ամենաբազմամարդ ընտանիքը (192 անդամ) ապրում է Հնդկաստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։