Հա

Հասարակական

15/07/2018

101 տարեկանում մահացել է Հենրի Մորգենթաուի թոռը

Մահացել է Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856 թ. - 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար մշտապէս պայքարող Հենրի Մորգենթաու 3-րդը՝ 101 տարեկան հասակում: 

«alikonline.ir» - Մահացել է Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856 թ. - 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար մշտապէս պայքարող Հենրի Մորգենթաու 3-րդը՝ 101 տարեկան հասակում: «Արմէնպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտից:

Գրող եւ յայտնի հեռուստատեսային պրոդիւսեր Հենրի Մորգենթաու կրտսերը մշտապէս պայքարել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային, մասնաւորապէս Միացեալ նահանգների կողմից, ճանաչման համար: Հայոց Ցեղասպանութեան պատմութեան մանրամասները լսել է ականատեսից՝ իր պապիկից, տեսել եւ որպէս օրինակ է ունեցել հէնց նրա կեանքի պայքարը յանուն արդարութեան հաստատման, մարդասիրութեան: 

Հենրի Մորգենթաու կրտսերն իր հարցազրոյցներում ու ելոյթներում հետեւողականօրէն խօսել եւ պատմել է իր պապիկի յիշողութիւններից ստացած տեղեկութիւնները: Ելոյթներից մէկում  նշել է. «Պապս յաճախակի ասում էր, որ Ցեղասպանութեան ժամանակ հայերի կեանքը փրկելու փորձերը եւ Մերձաւոր Արեւելքի օգնութեան կոմիտէի ստեղծումը նրա ձեռքբերումներից առաւելագոյնն էին»:

1999 թ. Հենրի Մորգենթաու կրտսերն այցելել է նաեւ Հայաստան, եղել Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրում, յարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Մասնակցել է նաեւ իր պապիկի՝ Հենրի Մորգենթաուի գերեզմանից բերւած հողի Յուշապատի մէջ ամփոփման միջոցառմանը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը մշտապէս իր գործունէութեան հորիզոնում է պահել Հենրի Մորգենթաուի կեանքի ու գործունէութեան յիշատակման միջոցառումները, կապ է պահել նրա ազգականների հետ: 
2015 թ.-ին  թանգարան-ինստիտուտում բացւել է նաեւ նրա անունը կրող աշխատասենեակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։