Հա

Հասարակական

17/07/2018

Նիկոլ Փաշինեանը եւ Պետրոս Թերզեանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագայ գործունէութիւնը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Պետրոս Թերզեանին:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Պետրոս Թերզեանին:

«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձութիւնը, որը յանգեցրեց մեր այսօրւայ հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ եւ կապւած է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դէպքերի հետ: Իհարկէ, մեզ համար շատ ցաւալի է այն իրողութիւնը, որ հիմնադրամի տնօրէնի կողմից տեղի է ունեցել անթոյլատրելի արարք, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ ամէնի մասին տեղեկատւութիւնը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանգ ունենալ, որովհետեւ մեր սկզբունքն է, որ օրինականութիւնը ՀՀ-ում պէտք է լինի անառարկելի եւ այստեղ որեւէ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ընդհանրապէս, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահութեան ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցէ կապւած էր նաեւ ընդհանրապէս Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպէս շարունակ: Բայց ես յոյս ունեմ, որ այս գործընթացների արդիւնքում մենք կը կարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագայ անելիքների վերաբերեալ, ընդհանրապէս նոր մօտեցումներ արձանագրել սփիւռքի եւ Հայաստանի յարաբերութիւնների, փոխգործակցութեան ձեւերի, մակարդակի, իհարկէ, հիմնադրամի վերաբերեալ»,- ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ասել է Նիկոլ Փաշինեանը:

Նշելով, որ ստեղծւած իրավիճակի հետ կապւած, որպէս հիմնադրամի ամենայուսալի ներկայացուցիչներից մէկը, հետաքրքրիր կը լինի լսել Պետրոս Թերզեանի տեսակէտը՝ վարչապետը շնորհակալութիւն է յայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար:

Իր հերթին, Պետրոս Թերզեանը նշել է. «Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետեւ հիմնադրամի պատմութեան մէջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամութեամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայակական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարւայ ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրւել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունէութիւնը, ինչը դժւար էր: Կարծոււմ եմ՝ յաջողել ենք, մինչեւ այս դէպքի ի յայտ գալը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը վստահեցրել է, որ անելու են ամէն ինչ՝ նւիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարեւոր է ոչ միայն անցեալով, այլ նաեւ ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզեանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագայ գործունէութեանն առնչւող հարցեր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։