Հա

Հասարակական

18/07/2018 - 08:20

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի անդամների ինքնութիւնը հաստատւել է գնդակահարութիւնից 100 տարի անց

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարութեան 100-րդ տարելիցի օրը՝ յուլիսի 17-ին, ՌԴ Քննչական կոմիտէի մասնագէտները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկութիւնը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարութեան 100-րդ տարելիցի օրը՝ յուլիսի 17-ին, ՌԴ Քննչական կոմիտէի մասնագէտները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկութիւնը:

Իստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, նրանք անցկացրել են ԴՆԹ թեստ ու հաստատել, որ յայտնաբերւած մնացորդներն իրօք պատկանում են ցարական ընտանիքի անդամներին:

Յայտնի է, որ գէնետիկ թեստերն անցկացւել են Ռուս Ուղղափառ եկեղեցու ցանկութեամբ, քանի որ եկեղեցին նախկինում վստահ չէր, որ յայտնաբերւած մնացորդներն իրօք պատկանում են ցարական ընտանիքին:

Յաւելենք, որ ցարական ընտանիքի գնդակահարութիւնը թոյլատրւել էր Ազգային կոմիսարների խորհրդի եւ Կենտգործկոմի կողմից։ 1918 թ. յուլիսի 17–ի գիշերը արդէն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնան եւ երեխաները, նրանց ուղեկցող բժիշկ Բոտկինն ու եւս երեք ծառայողներ գնդակահարւել են Եկատերինբուրգում գտնւող «Յատուկ նշանակութեան տանը»:

Մարդասպանները հապշտապ թաղել են բազմաթիւ փամփուշտներով կեղեքւած դիակները, որոնք յայտնաբերւել են միայն 1979 թ.: Յայտնի է, որ կայսեր միակ որդու՝ Ալեքսէյի ու դուստրերից մէկի՝ Մարիայի մնացորդները յայտնաբերւել է 2007 թ. ու չեն յուղարկաւորւել:

1998 թ. Նիկոլայ 2-րդի, կնոջ ու երեխաներից 3-ի ոսկորները տեղափոխւել են Սանկտ Պետերբուրգ, սակայն Ուղղափառ եկեղեցին հրաժարւել է դրանք յուղարկաւորել ըստ յաւուր պատշաճի, քանի որ վստահ չի եղել դրանց իսկութեան հարցում:

Ցարական ընտանիքի մնացորդների իսկութեան հարցը խսիտ զգայուն է, քանի որ Ուղղափառ եկեղեցին կայսերն ու նրա ընտանիքին սրբադասել է որպէս մարտիրոսների ու դրանով նրանց ոսկորները սուրբ մասունք դարձրել: Այժմ Ուղղափառ եկեղեցին կուսումնասիրի մնացորդները պաշտօնապէս ճանաչելու հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։