Հա

Հասարակական

22/07/2018 - 08:00

«Bloomberg»-ը կազմել է երկրների ցուցակ, որոնք քաղաքացիութիւն են տրամադրում ներդրումների դիմաց

«Bloomberg» գործակալութիւնը հրապարակել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որոնց քաղաքացիութիւն կարելի է ստանալ նրանց տնտեսութիւնում ներդրում կատարելով:

«alikonline.ir» - «Bloomberg» գործակալութիւնը հրապարակել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որոնց քաղաքացիութիւն կարելի է ստանալ նրանց տնտեսութիւնում ներդրում կատարելով: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցուցակում ներառւել են 10 պետութիւններ, որոնցից 8-ը, ԱՀԿ դասակարգմամբ, օֆշորային գօտիներ են համարւում։ Սակայն գործարարների մեծամասնութիւնն այլ պատճառներով է քաղաքացիութիւն գնում։

«Եթէ դուք ունենք զբօսանաւ եւ երկու ինքնաթիռ, հետեւաբար, ձեզ պէտք է Մալթայի անձնագիր։ Այն կարգավիճակի վերջին խորհրդանիշն է»,- նշել է քաղաքացիութեան հարցերով խորհրդատւութիւն տրամադրող «Henley & Partners» ընկերութեան ղեկավար Քրիստիան Քելին։

«Ամենաթանկ» քաղաքացիութիւնը գործակալութիւնը ճանաչել է Աւստրիայինը, որը ստանալու համար տեղի տնտեսութիւնում պէտք է ներդնել 23.75 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում է Կիպրոսը՝ այս երկրի անձնագիր կարելի է ստանալ 2.375 միլիոն դոլարով։

Եռեակում ներառւած է նաեւ Մալթան։ Այս երկրի անձնագիրը ցանկացողների համար կարժենայ 1.065 միլիոն դոլար։

Ցուցակում Մալթային յաջորդում է Թուրքիան (1 մլն. դոլար), ապա Գրենադան, Վանուատուն (200 հազար դոլար)։

Ամենաէժանը Սենթ Լիւսիայի, Դոմինիկայի եւ Անտիգուա եւ Բարբուդայի քաղաքացիութիւններն են ճանաչւել, որոնք կարժենան ընդամենը 100 հազար դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։