Հա

Հասարակական

Երեքշաբթի, 24 Յուլիսի 2018 12:00

Հ.Մ.Ը.Մ.-ականները Արարատ լեռան վրայ ուխտել են պայքարել Հայոց Ցեղասպանութեան ամբողջական ճանաչման համար

Տեղեկացրել ենք, որ յուլիսի 20-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 100-ամեակի պաշտօնական մեկնարկը:

«alikonline.ir» - Տեղեկացրել ենք, որ յուլիսի 20-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 100-ամեակի պաշտօնական մեկնարկը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանն այդ օրը ուրախութեամբ յայտնեց, որ Ծիծեռնակաբերդում այդ օրը կը բոցավառւեն չորս ջահեր, որոնք բերւել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից եւ հայութեան անմահութեան խորհրդանիշ Արարատ լեռից։ Նա նշեց, որ այդ վայրերից բերւել է նաեւ մի բուռ հող, որոնք օրւայ առիթով ամփոփւելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամեակին նւիրւած ծառատնկման ժամանակ։

Արարատ լեռան վրայ Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր մասնաճիւղերի 16 խմբապետներ ուխտել են հաւատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ին, հայրենիքին եւ շարունակել Հայ Դատի արդար հատուցմանն ուղղւած ջանքերը:

«Մենք` Հ.Մ.Ը.Մ.-ական քոյրեր-եղբայրներ, կուխտենք միշտ հաւատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ի նպատակներուն, անկախ հայրենիքի պետականութեան, անոր դրօշին, զինանշանին եւ հզօր բանակին: Կուխտենք այս վայրեն` Արարատի լեռան ստորոտեն, ամբողջ աշխարհին յիշեցնել, որ մենք հաւատաւոր առաջնորդներն ենք Մեծ Եղեռնի սերունդներուն եւ ուխտեալ զինւորները` մեր նահատակներու արդար դատին: Կուխտենք մեր բոլոր ուժերով պայքարիլ` ապահովելու համար հայրենեաց ցեղասպանութեան ամբողջական ճանաչումը: Կուխտենք»:

Յիշեցնենք, որ թուրք ոստիկանները փորձել էին խոչընդոտել Հ.Մ.Ը.Մ.-ականների աղօթքին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, սակայն համառ «դիմադրութեանն» արժանացած ոստիկաններին այդպէս էլ չէր յաջողւել հասնել իրենց նպատակին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ