Հա

Հասարակական

02/08/2018

Նարէ, Մարիա, Դաւիթ, Նարեկ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրւող անունները

Հայաստանում 2018 թւականի առաջին կիսամեակում ծնւել է 16 հազար 189 երեխայ, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղայ: 

 

«alikonline.ir» - Հայաստանում 2018 թւականի առաջին կիսամեակում ծնւել է 16 հազար 189 երեխայ, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղայ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայութիւնը:

Նշւած ժամանակահատւածում նորածին աղջիկներին ամէնից շատ տրւած անուններն են. Նարէ, Մարիա, Մարի, Մանէ, Էլէն, Անահիտ: Տասնեակում են Մարիամը, Անգելլինան, Եւան, Անին:

Նորածին տղաների դէպքում ամենաշատ տրւող անունները հետեւեալներն են. Դաւիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ: Տասնեակը եզրափակում են Արթուրը, Գոռը, Արէնը, Արամը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։