Հա

Հասարակական

06/08/2018 - 10:30

Կեանքից հեռացել է Արսէն Չաքարեանը՝ «Մանուշեանի խմբի» վերջին անդամը

Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դէմ պայքարած Միսաք Մանուշեանի խմբի վերջին անդամը՝ Արսէն Չաքարեանը, 101 տարեկանում: 

«alikonline.ir» - Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դէմ պայքարած Միսաք Մանուշեանի խմբի վերջին անդամը՝ Արսէն Չաքարեանը, 101 տարեկանում: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Le Monde»-ը:

Նա մահացել է շաբաթ Վիլժիւիֆի (Փարիզի հարաւային արւարձան) Պօլ Բրուսի հիւանդանոցում:

Արսէն Չաքարեանը մտել է Դիմադրութեան շարժման մարտիկների խմբի մէջ, որի 22 անդամների բռնել եւ 1944 թւականի փետրւարին մահապատժի են ենթարկել Մոն Վալերիէնում (Փարիզի արւարձան):

Ինչպէս նշում է պարբերականը, Չաքարեանը մինչեւ իր կեանքի վերջը հարիւրաւոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատւութիւն մատուցել զինւորականներին ու քաղաքացիական անձանց, հանդէս եկել հեռուստատեսութեամբ ու ռադիոյով, եւ իհարկէ՝ հանդիսաւոր միջոցառումներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։