Print this page
Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 10:20

«BBC History Magazine»-ը հրապարակել է պատմութեան մէջ ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը

«BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմութեան մէջ ամէնից ազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը, որը կազմւել է տարբեր ոլորտների 10 փորձագէտի կարծիքների հիման վրայ:

«alikonline.ir» - «BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմութեան մէջ ամէնից ազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը, որը կազմւել է տարբեր ոլորտների 10 փորձագէտի կարծիքների հիման վրայ: Գրում է «tert.am»-ը:

Աղիւսակը գլխաւորում է ֆիզիկոս ու քիմիկոս, Նոբէլեան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Սկլոդովսկա-Կիւրին (1867-1934): Նշւում է, որ Կիւրին պատմութեան մէջ առաջին կինն է, ով Փարիզի համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել եւ արժանացել է ֆիզիկայի բնագաւառում Նոբէլեան մրցանակի:

Վարկանշային աղիւսակի երկրորդ հորիզոնականում ամերիկացի իրաւապաշտպան Ռոզա Փարքսն է (1913–2005), ում ԱՄՆ Կոնգրեսը կոչել է «քաղաքացիական իրաւունքների առաջին տիկին» եւ «ազատութեան շարժման մայր»: Երրորդ հորիզոնականում է յայտնւել բրիտանական սուֆրաժիստական շարժման առաջնորդ Էմմէլին Պանկհեորսթը (1858–1928), իսկ չորրորդում՝ բրիտանացի մաթեմաթիկոս ու գրող Ադա Լաւլէյսը (1815-1852)

Վարկանշային աղիւսակի հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են բրիտանացի կենսաֆիզիկոս Ռոզալինդ Ֆրանկլինը (1920–1958) եւՄեծ Բրիտանիայի վարչապես Մարգարէտ Թետչերը (1925-2013):

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ