Հա

Հասարակական

09/08/2018 - 10:20

«BBC History Magazine»-ը հրապարակել է պատմութեան մէջ ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը

«BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմութեան մէջ ամէնից ազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը, որը կազմւել է տարբեր ոլորտների 10 փորձագէտի կարծիքների հիման վրայ:

«alikonline.ir» - «BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմութեան մէջ ամէնից ազդեցիկ կանանց վարկանշային աղիւսակը, որը կազմւել է տարբեր ոլորտների 10 փորձագէտի կարծիքների հիման վրայ: Գրում է «tert.am»-ը:

Աղիւսակը գլխաւորում է ֆիզիկոս ու քիմիկոս, Նոբէլեան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Սկլոդովսկա-Կիւրին (1867-1934): Նշւում է, որ Կիւրին պատմութեան մէջ առաջին կինն է, ով Փարիզի համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել եւ արժանացել է ֆիզիկայի բնագաւառում Նոբէլեան մրցանակի:

Վարկանշային աղիւսակի երկրորդ հորիզոնականում ամերիկացի իրաւապաշտպան Ռոզա Փարքսն է (1913-2005), ում ԱՄՆ Կոնգրեսը կոչել է «քաղաքացիական իրաւունքների առաջին տիկին» եւ «ազատութեան շարժման մայր»: Երրորդ հորիզոնականում է յայտնւել բրիտանական սուֆրաժիստական շարժման առաջնորդ Էմմէլին Պանկհեորսթը (1858-1928), իսկ չորրորդում՝ բրիտանացի մաթեմաթիկոս ու գրող Ադա Լաւլէյսը (1815-1852)

Վարկանշային աղիւսակի հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են բրիտանացի կենսաֆիզիկոս Ռոզալինդ Ֆրանկլինը (1920-1958) եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարէտ Թետչերը (1925-2013):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։