Print this page
12/08/2018

Այսօր Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն է՝ Խաղողօրհնէքը

Այսօր՝ օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Խաղողօրհնէքը:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Խաղողօրհնէքը:

Այն համարւում է Հայոց Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկը եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը: Հէնց այս օրը Սուրբ Տիրամայրի հոգին բարձրացել է երկինք:

Աստւածածնի վերափոխման տոնը նշւում է օգոստոսի 15-ի մերձակայ կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տօնն ունի շաբաթապահք, նաւակատիք եւ մեռելոց։ Աստւածածնի Վերափոխման տօնի օրը, ս. պատարագից յետոյ կատարւում է խաղողօրհնէք: Ըստ աւանդութեան՝ առաջինը բերքը բերւում է եկեղեցի եւ միայն օրհնութիւն ստանալուց յետոյ կարելի է խաղող ուտել:

Յարակից լուրեր