Հա

Հասարակական

15/08/2018 - 13:40

Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

Արտակ Սարգսեան

 

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: Միջազգային խաղացողները, հիմնականում, օգտագործում են 3 մոդել՝

1. զաւթում են տւեալ պետութեան ռազմավարական ռեսուրսները՝ ստեղծելով կախւածութեան տարաբնոյթ մեխանիզմներ (ընդհուպ՝ ռազմական)

2. զաւթում են թիրախ հասարակութեան մարդկային մտքի որոշ մասը եւ խաթարում տւեալ հասարակութեան գենետիկ իմունիտետը,

3. կիրառում են այդ 2 մեթոդները՝ զուգահեռ, պառակտելով հասարակութիւնը, այն պահելով կիսագերութեան մէջ:

Հայաստանեան իրականութեանն աւելացել է նաեւ Ֆիզիկական պաշարումը, երբ կենսական էներգիայի տեղաշարը պայմանաւորւած է կամ օդից, կամ Լարսի անցակէտի «անմեղ տամոժնիկից»:

Պատմական ճակատագրի բերումով, այսօր յայտնւել ենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ստեղծված բուֆերային գօտում եւ երկու կողմից էլ առկայ է ուժեղ ճնշում, քանզի մէկ սանտիմետր տեղաշարժն որեւէ կողմ կայսերական այդ ուժերի կողմից դիտւում է զիջում եւ ռազմավարական շահերի դէմ ոտնձգութիւն: Այդ ճնշումների արդիւնքում մասերի բաժանւեց Վրաստանը, Ուկրայինան, Արեւելեան Եւրոպան եւ Մերձբալթիկան դարձան Արեւմուտքի յենակէտեր: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմւում է, եւ, հաւատարիմ իր պատմական աւանդոյթին, մուժիկը յենւում է իր ուսադիրի եւ սւինի վրայ:

Այլ է Արեւմուտքի աւանդոյթը՝ այն կրում է խաչակրաց արշաւանքի եւ միսիոներութեան կնիքը, որտեղ ներսից են լւանում ուղեղները, յետոյ դէմ անում խաչը, չհամբուրելու պարագայում՝ կտրում խոնարհւած գլուխը, կամ որպէս հերետիկ՝ այրում խարույկի վրայ:

Եւ ահա 2 Տրոյեական ձիերի պայքարում, որոնք, ի դէպ, ո՛չ սեւ են, ո՛չ էլ սպիտակ, այլ ուղղակի փայտից են, հայ հասարակութիւնն իր այրուձին է փորձում խաղացնել՝ երկուսի հետ էլ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, շահերի հատման եւ մէկտեղման կէտեր: Միաժամանակ՝ կոփում ոգին, փորձում առողջացնել սեփական հասարակութիւնն ու համախմբել ուժերը:

Այս իրականութեան պարագայում, սեփական իմունիտետի ուժեղացման համար չափազանց կարեւոր է՝

1. չզիջել հայկականութեան հիմնարար արժէքները,

2. միամտօրէն չգնալ «Ոդիսեւսի» հետեւից, որի ձին մատուցւած է որպէս «սրբազան կենդանի»,

3. չշփոթել առկայ խնդիրների կարեւորութեան հերթականութիւնը եւ սեփական ուժերը չվատնել ծուղակներում եւ լաբիրինթոսում,

4. չպառակտւել օտար խաղերի մէջ,

5. չմոռանալ սեփական պատմութիւնն ու ստացած դասերը:

Այս վերջին առումով իրադրութիւնն ինչ-որ չափով յիշեցնում է 1920 թւականի օգոստոսը, երբ Հայաստանի պատւիրակութիւնները միաժամանակ ստորագրում էին Սեւրն ու բանակցում ռուսների հետ՝ արդիւնքում կարմիր ասկեարն ու ռուս կոմիսարները մտան Հայաստան:

Հայաստանում խառնւել է մեղւի փեթակը եւ իւրաքանչիւրը, եւ յատկապէս մենք, ցանկանում է աւելին ստանալ: Հիմա քաշքշում են մեր հագուստից, իսկ մենք հպարտ-միայնակի կեցւածքով գոռում ենք՝ «ազատութիւ՛ն» եւ «մենք ձեր դէմ չենք»՝ փորձելով պարտադրել մեր օրակարգը: Բայց իրավիճակի ամբողջ բարդութիւնն ու նրբութիւնն էլ հէնց այն է, որ քաշքշողներն ուզում են իրենց հետ լինենք եւ ոչ թէ ոչ մէկի կամ հակառակ մէկի:

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ
    Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

  • Դեկտեմբերեան ընտրութիւններն ու մեծ սխալը
    Դեկտեմբերեան ընտրութիւններն ու մեծ սխալը

    Որ ժողովրդական շարժման արդիւնքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնել, կարծես, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց յատկապէս ի՞նչ նպատակով եւ ինչպէ՞ս պէտք է արտահերթ ընտրութիւններ անցկացւէին, այսօր էապէս անտեսւել է: 

  • Պետութի՞ւն, թէ՞ իշխանութիւն
    Պետութի՞ւն, թէ՞ իշխանութիւն

    Այս յօդւածով միտք չունեմ  քննարկելու, թէ ինչ է  պետութիւնը։ Պետութիւն հասկացութեան մասին տարբեր տեսութիւններ կան, եւ նրանցից որեւէ մէկը չի կարող հաւակնել բացարձակ ճշմարտութեան։ Այս տեսակէտից բոլորովին ցանկութիւն չունեմ  բանավէճի մէջ մտնելու մասնագէտ- տեսաբան քաղաքագէտների հետ եւ իմ կարծիքը, թերեւս, աւելի սիրողական է։ Այնուամենայնիւ…

  • Երբ չես ընտրւում, որպէսզի ընտրւես…
    Երբ չես ընտրւում, որպէսզի ընտրւես…

    Այսպիսն է մեր իրողութիւնը՝ կապւած ՀՀ վարչապետի չընտրութեան, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների եւ, վերջապէս, հին վարչապետի նոր ընտրութեան հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում եւ ոչինչ արդէն զարմանալի չէ, շատերս ենք համոզւել: Որ փետրւարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգաւորը չէ: Նոյնիսկ օրէնքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրւել վարչապետ ու ամէն ինչ անել, որ քեզ չընտրեն եւ այդ չընտրութիւնը դիտւի, որպէս նոր Հայաստանում մի նոր առաջընթաց:

  • Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»
    Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»

    «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթիւն ունեցող հասարակութիւն պէտք է փորձի իմաստաւորել ու վերաիմաստաւորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցեալը. առանց իմաստաւորման առաջընթաց չի կարող լինել»: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։