Հա

Հասարակական

19/08/2018 - 14:20

Կարեւորւել է Հայաստանում պարսկերէն լեզւի ուսուցումը

Երէկ՝ օոգոստոսի 18-ին Երեւանում ԻԻՀ դեսպանութիւնը հիւրընկալել էր տասնեակ ուսանողների ու աշակերտների, ովքեր ուսումնասիրում են պարկերէն լեզու եւ գրականութիւն: 

«alikonline.ir» - Երէկ՝ օոգոստոսի 18-ին Երեւանում ԻԻՀ դեսպանութիւնը հիւրընկալել էր տասնեակ ուսանողների ու աշակերտների, ովքեր ուսումնասիրում են պարկերէն լեզու եւ գրականութիւն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան պաշտօնական կայքից:

Առաւել ոգեւորւած էին յատկապէս թւով 25 ուսանողներ, ովքեր նոր են վերադարձել Իրանից եւ միջոցառման ժամանակ պիտի պատմէին իրենց տպաւորութիւնների մասին: Այցելութիւն, որը տեւեց շուրջ 10 օր: Այցը իրականացաւ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան, Իրանի Զանջան նահանգի նահանգապետարանի, Թաւրիզ քաղաքի պետական համալսարանի եւ Իրանի Արաքս ազատ առեւտրի գօտու աջակցութեամբ ու հովանաւորութեամբ: Ուսանողներն այցելեցին Զանջան, Թաւրիզ, Ջուլֆա քաղաքներ եւ Քանդովան գիւղ: Ծրագրի կազմակերպիչն էր Կասկադ լեզվի կենտրոնը:

Միջոցառմանը ներկայ էին Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, Իրանի Իսլ. խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Ժորժիկ Աբրահամեանը, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ՀՀ Կրթութեան ու Սփիռքի նախարարութիւնների ներկայացուցիչներ, դասախօսներ: ԻԻՀ դեսպանն իր ելոյթում կարեւորելով պարսից լեզւի դերը Իրան-Հայաստան համագործակցութիւններում նշեց. «Մշակութային դիւանագիտութիւնն այսօր շատ է կարեւորւում երկրների յարաբերութիւնների մէջ: Իսկ այդ դիւանագիտութեան ամենակարեւոր բաժինը լեզւի ուսուցումն է: Այսօր Հայաստանի մի շարք դպրոցներում դասաւանդւում է պարսկերէն ելզու: Եւ ես կարծում եմ, որ այդ լեզուն կօգնի որպէսզի երկու երկրների համագործակցութիւնն աւելի սերտանայ: Խօսքս ուղղում եմ յատկապէս ձեզ, յարգելի ուսանողներ եւ աշակերտներ, որ ուսումնասիրում էք պարսկերէն լեզուն: Դուք հանդիսանում էք Իրան-Հայաստան համագործակցութեան ապագայ կամուրջը: Իսկ մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարաւորութիւններով աջակցել ձեզ, որպէսզի պարսից լեզուն ուսումնասիրէք խորապէս: Այս առումով դուք մեծ առաքելութիւն ունէք»:

Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան արտաքին կապերի եւ սփիւռքի վարչութեան պետ Արկադի Պապոյեանը: Ուսանողներն ու աշակերտները ներկայացրեցին պարսկերէն երգեր ու բանաստեղծութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։