Հա

Հասարակական

26/08/2018 - 09:30

Երկրաշարժ՝ Քերմանշահում. կայ 2 զոհ, 240 վիրաւոր

Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 02:43-ին, հերթական երկրաշարժը ցնցել է Քերմանշահ նահանգը:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 02:43-ին, հերթական երկրաշարժը ցնցել է Քերմանշահ նահանգը:

5.9 մագնիտուտ ուժգնութեամբ երկարաշարժը տեղի է ունեցել Քերմանշահ նահանգի Թազէ Աբադ շրջանում, հիւսիսային լայնութեան 34.63, եւ արեւելեան երկայնութեան 46.22 կոորդինատներվ, երկնակեղեւի 8 կմ. խորութեամբ:

Երկրաշարժին հետեւել են 20 յետցնցումներ, որոնցից հզօրագոյնի ուժգնութիւնը կազմել է 4 մագնիտուտ:

Ստացւած վերջին տեղեկութիւնների համաձայն՝ երկրաշարժի արդիւնքում զոհւել է 2 մարդ, վիրաւորւել՝ 240-ը:

Շտապօգնութեան ծառայութեան եւ Կարմիր մահիկ կազմակերպութեան փրկարարներն արդէն տեղում են՝ տուժածներին օգնութիւն տրամադրելու եւ փրկարարաորոնողական աշխատանքները կազմակերպելու նպատակով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։