Print this page
29/08/2018 - 09:50

Լեհաստանի հեղինակաւոր «w SIECI HISTORII» ամսագրում հրապարակւել են հայկական թեմաներով մի շարք յօդւածներ

Oգոստոսի 23-ին վաճառքի է հանւել Լեհաստանում մեծ հեղինակութիւն վայելող «w SIECI HISTORII» («Պատմութեան ցանցերում») գիտահանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018 թւականի սեպտեմբեր ամսւայ թիւ 9 (64)-րդ թողարկումը:

«alikonline.ir» - Oգոստոսի 23-ին վաճառքի է հանւել Լեհաստանում մեծ հեղինակութիւն վայելող «w SIECI HISTORII» («Պատմութեան ցանցերում») գիտահանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018 թւականի սեպտեմբեր ամսւայ թիւ 9 (64)-րդ թողարկումը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից, ամսագրում հրապարակւել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոանեանի «Ժողովրդագրական իրավիճակը Երեւանում 19-րդ դարի առաջին քառորդին», ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Համօ Սուքիասեանի «Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան մարմինների ձեւաւորման գործընթացը (1918թ. մայիս-օգոստոս)», ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Զաքարեանի «Արցախեան շարժում. ազգային-ազատագրական պայքարից անկախ պետութեան», պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արմէն Մարուկեանի «1988-1990 թւականներին Ադրբեջանի տարածքում հայերի հանդէպ իրականացւած ցեղասպանութեան իրաւական ասպեկտները․ Սումգայիթի օրինակով» թեմաներով յօդւածները։

Ամսագրում հրապարակւել է նաեւ լեհ պատմաբան Հենրիկ Լիտւինի «Հայը չի ենթարկւում սխեմաներին» վերնագրով յօդւածը, որն անդրադառնում է Լեհաստանի պատմութեան մէջ նշանակալի դերակատարութիւն ունեցած հայազգի գործիչ, դիւանագէտ Քշիշտոֆ Սերեբկովիչի կեանքին եւ գործունէութեանը։

Յարակից լուրեր