Print this page
05/09/2018

Ֆրանսիայում արգելել են բջջային հեռախօսների օգտագործումը դպրոցներում

Ֆրանսիայում ուժի մէջ է մտել օրէնքը, որն արգելում է աշակերտներին սմարթֆոններ, պլանշետներ եւ «smart» ժամացոյցներ բերել դասարան:

«alikonline.ir» - Ֆրանսիայում ուժի մէջ է մտել օրէնքը, որն արգելում է աշակերտներին սմարթֆոններ, պլանշետներ եւ «smart» ժամացոյցներ բերել դասարան:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «Euromag»-ը, նոր օրէնքը պարտադիր սահմանափակումներ է ներմուծում նախակրթարանների եւ միջնակարգ դպրոցների համար: Հաստատութիւնները, որտեղ սովորում են 15-18 տարեկան բարձր դասարանցիները, իրենք կորոշեն՝ արգելել «խելացի» գաջեթների օգտագործումը, թէ ոչ:

Օրէնքի նախաձեռնութիւնը պատկանում է երկրի կրթութեան նախարարութեանը. այնտեղ ենթադրում են, որ արդիւնքում երեխաներն աւելի շատ ուշադրութիւն կը դարձնեն դասերին:

Յարակից լուրեր