Հա

Հասարակական

05/09/2018

Հազարամեակի հարցադրումը. Ինչն է սխալ՝ նոր հազարամեակի սերնդի մօտ

Ինձ դեռեւս չի պատահել, որ որեւէ դասախօսութեան ընթացքում չհարցնեն՝ թէ ո՞րն է հազարամեակի մտահոգիչ հարցադրումը։

Ի՞նչ է հազարամեակի հարցը՝ խնդիրը:

Ըստ երեւոյթի, երրորդ հազարամեակի սերունդ կոչւում է մարդկային այն խումբը, որ հիմնականում ծնւել է 1984 թւականին եւ դրանից յետոյ եւ, որը մեծաւ մասամբ անկառաւարելի է համարւում ու յայտնի որպէս եսակենտրոն, նարցիսիստ ու ինքնահաւան եւ, միաժամանակ՝ ծոյլ ու չկենտրոնացող՝ որեւէ հարցի շուրջ։ 

ՍԱՅՄՈՆ ՍԻՆԻԿ*

Ինձ դեռեւս չի պատահել, որ որեւէ դասախօսութեան ընթացքում չհարցնեն՝ թէ ո՞րն է հազարամեակի մտահոգիչ հարցադրումը։

Ի՞նչ է հազարամեակի հարցը՝ խնդիրը:

Ըստ երեւոյթի, երրորդ հազարամեակի սերունդ կոչւում է մարդկային այն խումբը, որ հիմնականում ծնւել է 1984 թւականին եւ դրանից յետոյ եւ, որը մեծաւ մասամբ անկառաւարելի է համարւում ու յայտնի որպէս եսակենտրոն, նարցիսիստ ու ինքնահաւան եւ, միաժամանակ՝ ծոյլ ու չկենտրոնացող՝ որեւէ հարցի շուրջ։ Վերագրումը շատ ծանր է, քանի որ, այս սերունդը ղեկավարութեանը այնպիսի շփոթման մէջ է գցում, որ վերջինս պարտաւորւած հարցնում է՝ «ի՞նչ էք ուզում»:

Հազարամեակի սերունդը պատասխանում է՝ «մենք ուզում ենք նպատակադրւած աշխատել, ուզում ենք ազդեցիկ լինել (բառի լայն իմաստով), եւ, իհարկէ, ուզում ենք ձրի ուտելիք»: Իհարկէ ներկայում դրանք բոլորն էլ երեւի թէ տրամադրւում է նրանց. յարմար վայր՝ նպատակադրւած աշխատելու համար, անսահման եւ ձրի ուտելիք: Բայց, նրանք դեռեւս ուրախ ու բաւարարւած չեն։ Դա այն պատճառով, որ դեռեւս գոյութիւն ունի մի կորած օղակ։

Իմ հետազօտութիւնների շնորհիւ անդրադարձել եմ չորս բնորոշիչների, որոնք մեղաւոր են համարւում այս հարցում. առաջինը՝ ծնողական խնամքը, եկրորդը՝ տեխնոլոգիան, երրորդը՝ անհամբերութիւնը եւ չորորդը միջավայրը։

Այս սերունդը որին մենք կոչում ենք հազարամեակի սերունդ, մեծաւ մասամբ մեծանում են ըստ իրնց՝ «ձախողած ծնողական խնամքի» ներքոյ: Օրինակ, իրենց միշտ ասել են, որ իրենք իւրայատուկ են, որ ինչ որ ուզեն կարող են ձեռք բերել (պարզապէս նրա համար որ ցանկանում են): Որոշ երեխաններ յաճախել են գերազանցիկների դասարանները, քանի որ իրենց ծնողներն են այդպէս ցանկացել, որոշնորը ստանցել են գերազանցիկի կոչում, ոչ նրան համար որ լաւ են սովորել, այլ, որովհետեւ, դաստիարակները չեն ցանկացել բախւել ծնողների հետ: Որոշ երեխաններ ստացել են մասնակցութեան մեդալներ (ապրե՛ս, որ ամենավերջինն ես եկել դասարան):

Գիտականօրէն պարզ է եւ փաստւած, որ այդ մեդալներն արժէզրկւում են այն երեխաների համար, որոնք իսկապէս արժանի են եղելդրանց, եւ, միեւնոյն ժամանակ, այն երեխան, որ ստացել է մեդալը՝ ուշ դասարան գալու համար, ամօթա ու վատ է զգում, որովհետեւ գիտի որ արժանի չէ այդ պարգեւին։

Ահաւասիկ այս սերունդը աւարտում է դպրոցը եւ համալսարանն ու ներգրաււում է աշխատանքի շուկայ եւ մտնում իրական կեանք. վայրկեանապէս անդրադառնում է, որ ինքը իւրայատուկ չէ ու իր ծնողները չեն կարող գնել յաջողութիւնները։ Հասկանում է, որ ոչինչ չի ստանայ, եթէ վերջինը լինի ներկայացողների մէջ, եւ, ի միջիայլոց, չի կաչող վայրկեանապէս ստանալ այն, ինչ որ ցանկանում է։ Եւ մի ակընթարթում փշրւում է մինչ այդ կառուցւած ինքնապատկերը։

Հետեւաբար ունենում ենք մի ամբողջ սերունդ, որն ունի ցածր ինքնագնահատում՝ նախորդ սերնդի համեմատութեամբ։ Այս երեւոյթի համար իհարկէ, նրանք ոչ մի մեղք չունեն, պարզապէս սխալ են դաստիարակւել։

Այժմ աւելացնենք տեխնոլոգիան. զբաղւելով սոցիալական ցանցերով ու մեր հեռախօսներով,  մեր մարմնում արտադրւում է ԴՈՊԱՄԻՆ անունով քիմիական մի նիւթ: Այդ պատճառով է, որ երբ ստանում ենք տեքստ կամ մեսիջ ուրախանում ենք, երբ մի քիչ անտրամադիր ենք ու միայնակ, սկսում ենք մեսիջ ուղարկել՝ 10 հոգու ասելով՝ «բարեւ, բարեւ, բարեւ, բարեւ». որովհետեւ երբ պատասխան ենք ստանում, բաւարարւում ենք: Նոյն պատճառով է որ «Instagram»-ում հաշւում ենք մեր ստացած «like»-երը։ Իսկ երբ ուրիշները կամաց են արձագանգում մեզ, մտածում ենք՝ «չլինի մի բան սխալ ենք արել, Միգո՞ւցէ այլեւս չեն սիրում մեզ»: Այդ երիտասարդը երբ «unfriended» է դառնում, հոգեպէս ազդւում ու խոցւած է զգում իրեն, քանի որ մենք գիտենք երբ «like» ենք ստանում, մեր մարմինը արտադրում է Դոպամին, որի հետեւանքով ուրախանում ենք: Այդ պատճառով էլ մենք սիրում ենք սոցիալական ցանցերն ու անընդհատ վերադառնում ենք դէպի այն։

Դոպամինն այն քիմիական նիւթն է, որ մարմինն արտադրում է ծխելիսց, խմելիս կամ խաղամոլութեան ժամանակ։ Այլ կերպ ասաց, այց կախւածութիւն է ստեղծում անձի մօտ։ Մենք ունենք տարիքային սահմանափակումներ՝ վերոնշեալ մոլութիւնների դէմ, բայց չունենք համապատասխան սահմանափակումներ սոցիալական կայքերի ու բջջային հեռախօսների օգտագործման հարցում։ Այս փաստը հաւասարազօր է նրան, որ մենք խմիչքի պահարանի դուռը բաց պահենք ու ասենք մեր դեռահաս զաւակին՝ «գիտես ինչ, եթէ այս տարիքի հոգեկան ցնցումներն ու խանգարումները անհանգստացնում են քեզ, եկ մի քիչ խմիր՝ լիցքաթափւիր»: Պարզապէս հէնց դա է պատահում, մենք ունենում ենք երիտասարդների մի մեծ խումբ, որոնք ձեռնահասութիւն ունեն կախւածութիւն առաջացնող եւ թմրացնող նիւթի՝ դոպամինին, որը ձեռք են բերում սոցիալական համացանցն ու հեռախօսը օգտագործելիս, երբ տառապում են հոգեկան ցնցումներից, որոնք բնորոշ են այդ տարիքին։

Ինչու է այս հարցն այսքան կարեւոր: Պարզապէս, որովհետեւ, խմիչքին մոլի գրեթէ իւրաքանչիւ անձ, այն յայտնաբերում է դեռահաս տարիքում։ Երբ մենք դեռ երեխաներ ենք, ծնողներն են այն միակ մարդիկ, որ կարիք ունենք մեզ հաստատեն, իսկ երբ թեւակոխում ենք երիտասարդութիւն, արդէն ցանկանում ենք հաստատւել նաեւ մեր ընկերների ու շրջապատի կողմից։ Սա շատ կարեւոր անցումային փուլ է, որովհետեւ մարդ սովորում է ինչպէս մուտք գործել աւելի լայն շրջանակ։ Սա շատ ստրեսային եւ բարդ շրջան է մեզ համար, երբ պիտի սովորենք, թէ ինչպէս ապաւինել ընկերներին։ Որոշ երիտասարդներ պատահաբար յայտնաբերում են խմիչքն ու ապաւինում դրան, որպէսզի համբերատարութեամբ դիմակայեն երիտասարդութեանը յատուկ դժւարութիւնները։ Դժբախտաբար սա կուտակւում եւ նստւածք է թողնում նրանց ուղեղում, և ցաւօք սրտի, երբ հոգեկան ցնցում են ապրում, մխիթարութեան համար չեն դիմում ընկերոջը, այլ դիմում են խմիչքին։ Ահաւասիկ պատահում է այն, որ երիտասարդութիւնը ձեռնահասութիւն է ունենում անսահմանափակ դոպամին արտադրող նիւթերի եւ համացանցի:

Նրանց միտքը ծանրաբեռնւում է երբ մեծանում են, իրենց բառերով ասած, իրենց ամենամեծ դժւարութիւնը «խորը իմաստալից յարաբերութիւն ստեղծելն է»։ Երիտասարդները խոստովանում են, որ իրենց ընկերութիւնները լի են կեղծիքով, որ իրենք չեն կարողանում ապաւէն գտնել իրենց ընկերների մօտ, որ իրանք միմեանց հետ լաւ ժամանակ են անցկացնում, բայց գիտեն, որ եթէ աւելի լաւ պայմաններ ստեղծւեն, իրար կը դաւաճանեն։ Այնտեղ խորը իմաստալից յարաբերութիւն չկայ, որովհետեւ իրենք չեն սովորել սահուն յարաբերութիւն ստեղծել ու յաղթահարել ստրեսային ժամանակները եւ, երբ դժւարութիւններն իյայտ են գալիս, երիտասարդները դիմում են համացանցին ու բջջային հեռախօսներին, որոնք ժամանակաւոր բաւարարութիւն են պարգեւում։

Չափաւոր լինելը լաւ է. ալկոհոլային խմիչքները վատը չեն, չափից դուրս խմելն է վատ։ Մոլախաղերը հաճելի են, բայց շատը վտանգաւոր է։ Նոյնը կարելի է ասել բջջային հեռախօսների ու համացանցի մասին։ Երբ մենք ընկերներով ենք եւ միաժամանակ հաղորդագրութիւն ենք ուղարկում մի ուրիշի համար, որ մեր մօտ չէ, դա կախւածութիւն է։ Գործնական ժողովների ժամանակ, երբ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի եւ մտքերի փոխանակման վրայ, բջջային հեռախօսների առկայութիւնն անուղղակի պատգամ է փոխանցում ժողովի մասնակիցներին, որ դուք այնքան էլ կարեւոր չէք ինձ համար։ Երբ քնից արթնանում ենք ու նախքան ամուսնուն բարեւելը հեռախօսն ենք ստուգում, կախւածութիւն է։ Բոլոր կախւածութիւնները, խանգարում են մարդկային յարաբերութիւններն ու բուժւելու կարիք ունեն, որը պահանջում է ժամանակ ու գումար. հակառակ դէպքում կեանքն աստիճանաբար դժոխքի է վերածւելու:

Այս բոլորին եկեք աւելացնենք նաեւ անհամբերութիւնը։ Այս երիտասարդութիւնը մեծացել է մի ժամանակաշրջանում, որ ինչ որ ցանկանայ,  երբ ցանկանայ, կարող է վայրկեանապէս ստանալ։ Կամենաում է մի բան գնել, շատ հեշտ, պատւիրում է համացնցաով: Ցանկանում է ֆիլմ դիտել, ներբեռնում է համացանցից եւ դիտում: Անգամ եթէ ցանկանում է ընկերուհու հետ դուրս գնալ, չի սովորում ԲԱԱԱԱԱԱԱՐԵՒՒՒՒՒՒՒ ասել ու չի անհանգստացնում ինքն իրեն, որ մտածելով անդրադառնայ թէ, երբ կինն ասում է այո, այսինք ոչ եւ երբ ասում է ոչ՝ այսինքն այո։ Ամէն ինչ վայրկենական է դարձել, բացառութեամբ գործնական յաջողութիւնների եւ մարդկային յարաբերութիւնների։ Այս երկուսը բաւականին կամաց, մանրակրկիտ ու խառնաշփոթ գործառոյթիւններ են։

Ես շարունակ հանդիպում եմ համալսարանի խելացի, հիանալի եւ աշխատասեր շրջանաւարտների, որոնք նոր ենմուտք գործում աշխատանքի շուկայ։ Նրանց հետ զրուցելիս հարցնում եմ, թէ ինչպէս են գործերը:

Պատասխանում են՝ «կարծում եմ շուտով հրաժարւեմ աշխատանքից»:

-Ինչո՞ւ:

-Բաւարար ազդեցութիւն չեմ թողնում կեանքում-:

-Բայց դու հազիւ ութ ամիս է որ աշխատում ես:

Այս երիտասարդները կարծում են, թէ կանգնած են սարալանջին ու այդ իրենց ասած «ազդեցութիւնը» սարի գագաթն է: Այն ինչ, իրենք չեն նկատում, որ գագաթը սարի զառիվեր ճամփի վերջում է։ Խնդիրն այն չէ, որ նրանք սարն արագ կամ կամաց են բարձրանում, Խնդիրն այլ այն, որ իրենք պիտի տեսնեն եւ անդրադառնան, որ դա սար է որից բարձրանալու համար անհրաժեշտ է համբերութիւն։ Կան որոշ բաներ, օրինակ սէրը, երջանկութիւնը, մասնագիտութիւնը, աշխատանքային բաւարարւածութիւնը, ինքնավստահութիւնը, սրանց ձեռք բերելը ժամանակ է պահանջում ու խիստ դժւար է: Այն պահանջում է դանդաղ ու տեւական ընթացք։ Եթէ մենք օգնութիւն չյայցենք ու չսովորենք, անպայման կըգլորւենք սարը բարձրանալիս։ Ամենավատ սցենարն այն է, որ մենք արդէն իսկ ունենք երիտասարդներ, որոնք թմրամոլ են դարձել, որոնցից ոմանք ինքնասպանութիւն են գործում կամ կիստա են թողնում ուսումը, որովհետեւ դեպրեսիայով են տառապում։ Իսկ ամենալաւ սցենարն այն է, որ մարդիկ ապրում են կեանքը թէկուզ, նոյնիսկ, երբեւիցէ չեն գտնում սպասւած բաւարարութիւնն ու երջանկութիւնը։

-Աշխատանքդ ինչպէ՞ս է:

-Լավ, ինչպէս միշտ:

-Անձնական յարաբերութիւններդ ո՞նց են:

-Լավ է:

Այս ամէնն ինձ մղում է, որ սկսեմ խօսել չորորդ կէտի մասին, որն է մթնոլորտը։ Մենք իրենց տեղափոխում ենք աշխատանքային մի աշխարհ, ուր գործատէրերին չի հետաքրքրում այդ երիտասարդի երկարատեւ՝ առողջ կեանքը, որն ունեցել է մինչ այդ, այլ՝ կարճատեւ աշխատանքային յաջողութիւնները։ Այս ընկերութիւններում մարդկանց չեն օգնում, որպէսզի նրանք ապրեն հաւասարակշռւած եւ ինքնավստահ, որտեղ կարելի է ձեռք բերել յաջողութիւն: Այս ապականւած մթնոլորտում երիտասարդները չեն կարողանում յաղթահարել վայրկեանական յաջողութեան հաճոյքը, որպէսզի աւելի մեծ գոհունակութեամբ վայելեն իրենց երկար տարիների տքնաջան աշխատանքի ու երջանկութեան վաստակը։ Աւելի վատն այն է, որ այդ ժամանակ իրենք իրենց են մեղադրում՝ կարծելով, թէ իրենց մեղքով է, որ աշխարհն այդպէս է դարձել։

Այժմ հէնց այստեղ յայտարարում եմ, որ այդ բոլորը ձեր մեղքով չէ, այլ մեղքը լիովին վերադառնում է ընկերութիւններին ու այդ մթնոլորտում աշխատելուն։ Կառավարման համակարգն է մեղաւոր, որ ճիշտ ու երկարատեւ ուղին չի ցոյց տալիս ձեզ։ Երանի գործող սոցիալական համակարգը եւ ծնողները աւելի լաւ դաստիարակէին մեր զաւակներին: Բայց հիմա, երբ այդպէս չէ, մեր աշխատավայրերը պէտք է յանձն առնեն մի կողմից ներդնել աւելի ճիշտ ղեկավարման համակարգ, եւ միւս կողմից պէտք է աւելին աշխատեն, որպէսզի երիտասարդներին սովորեցնեն մարդկային համագործակցութեան գաղտնիքները:

Օրինակ լաւ կը լինի արգելեն կոնֆրանսներում ու ժողովներում բջջային հեռախօսի օգտագործումը, որի հետեւանքով մենք կը կարողանանք մարդկային առաւել սահուն յարաբերութիւն ստեղծել միմեանց հետ։ Ինչպէս՝

-Օ՜հ, արդեօք դու այդ արձանագրութիւնը կազմեցի՞ր:

-Ըըըըըհհհհհ, ոչ:

-Գիտես, ես կարող եմ օգնել քեզ, եթէ ուզես։

Այսպէս է ստեղծւում վստահութիւնը՝ յարաբերութիւնների մէջ։ Վստահութիւնը չի առաջանում մի ակնթարթում կամ մի օրւայ ընթացքում: Երբեմն ամենադժւար պայմաներում անգամ չի լինում լիովին վստահել շրջապատին։ Այն առաջանում է դանդաղ ու հետեւողական աշխատանքով: Կեանքի ընթացքն է, որի համար մենք պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք՝ մարդկային յարաբերութիւնները սահուն դարձնելու համար, որի արդիւնքում կարող է առաջանալ սպասւած վստահութիւնը։

Օրինակ, մենք երբ ընկերներով դուրս ենք գնում, հեռախօսները տանն ենք թողնում։ Նոյնը՝ ինչ հարբեցողներն են անում. նրանք խմիչքի շշերը տանը չեն պահում, որովհետեւ պարզապէս անկարող են զսպել իրենց։ Բայց երբ վերացնում ենք գռգռիչ առարկան, աւելի դիւրին է դառնում կախւածութեան յաղթահարելը։ Նոյն պատճառով, երբ ես ինքս ինձ ասում եմ հեռախօսին մի՛ նայիր, առաջին բանը որ անում եմ, հենց դա է՝ նայել սքրինին, իսկ եթէ հեռախօսը մօտս չէ, աւելի հեշտութեամբ եմ վայելում կեանքը։ Իսկ երբ մենք վայելում ենք կեանքը, այդ ժամանակ է, որ առաջանում են նոր մտքեր ու յայտնագործութիւններ։ Խառը ուղեղում չեն ծագում նոր մտքեր։ Դեռ աւելին, մենք չպէտք է հեռախօսները մեր մահճակալի կողքին լիցքաւորենք: Աւելի լաւ է, որ մէկ այլ սենեակում այն կատարենք: Դա խանգարում է մեր հանգիստն ու բաւարար քնելու ցանկութիւնը։ Եթէ պատրւակ ենք բերում, որ այն նաեւ կատարում է մեր ժամացոյցի դերը, ապա անհրաժեշտ է դրա փոխարէն մի ժամացոյց գնել ննջասենեակի համար, եթէ ցանկանում էք, ապա ես կը գնեմ ձեզ համար։

Կարճ ասած, մենք պատասխանատու ենք մեր խելացի, աշխատասէր երիտասարդ սերնդի նկատմամբ եւ պարտաւոր ենք օգնելու ու աւելի ճիշտ ճանապարհ ցոյց տալու նրանց։ Քանի որ ճիշտ գործը դա է որ սովորեցնենք նրանց՝ համբերութիւն, ինքնավստահութիւն, մարդկային յարաբերութիւններ ու հավասարակշռութիւն՝ կեանքում եւ այս տեխնոլոգիական աշխարհում։

*) Սայմոն Սինիկը մոտիւացիայի խօսնակ է, կազմակերպչական խորհրդատու

 

Թարգմանութիւնը՝ ՀԱՅՆՈՒՇ ԱՒԵՏԵԱՆԻ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։