Հա

Հասարակական

05/09/2018 - 14:40

Մենք մերկ ենք

Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասած տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

Լուսանկարներն այնքան խօսուն էին, որ երկար մտորում էի, թէ կարժէ՞ արդեօք գրել հանրային-հասարակական նշանակութեան վայրի նկատմամբ մեր «ԳԻՏԱԿԻՑ» եւ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ» վերաբերմունքի մասին, թէ դրանք հրապարակել առանց մեկնաբանութեամբ: Մանաւանդ, որ «alikonline»-ն արդէն մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմային, իսկ արդիւնքը՝ ձայն բառբառոյ անապատի:

Այդուհանդերձ, որոշեցի գրել՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին «Արարատ» մարզաւանի հնարաւորութիւններից օգտւում են հիմնականում 50-րդ Համահայկական խաղերին մասնակցող մարզիկ-մարզկուհիները, որոնք, բնականաբար, բոլորն էլ տարբեր միութիւնների անդամներ են, ինչն էլ ենթադրում է, թէ միւսների համեմատութեամբ, նրանք գոնէ օժտւած են հանրային-հասարակական սեփականութեան նկատմամբ վերաբերմունքի նւազագոյն գիտելիքներով: Բայց, արի ու տես...

Չակերտները բացել եմ ցանկանում, առանց տողատակերի խօսել՝ խօսքս ուղղելով երիտասարդութեան դաստիարակութեան հարցով զբաղւող մեր համայնքի բոլոր կառոյցներին ու միաւորներին, շեշտեմ՝ բոլոր կառոյցներին՝ առանց բացառութեան. սկսած դպրոցներից, վերջացրած միութիւններով ու ընտանիքներով:

Ի՞նչ ենք դաստիարակում մենք, սիրելիներս: Եսակենտրոն, հասարակական գիտակցութիւնից զուրկ էակների՞, որոնք գիտեն միայն հասարակութիւնից, ընտանիքից ՊԱՀԱՆՋԵԼ, ՊԱՀԱՆՋԵԼ ու էլի ՊԱՀԱՆՋԵԼ, չունենալով փոխադարձ պատասխանատւութեան եւ պարտաւորութեան նւազագոյն գիտակցութիւն:

Ահաւասիկ արդիւնքը. Հակահասարակական գոյակցութիւններ, որոնք իրենց յետեւից թողնում են այն, ինչն ականատեսն ենք:

Շտապեմ ասել, որ բնաւ էլ չեմ ցանկանում պախարակել նոր սերնդին: Նրանք մեր ցանած ունայնութեան բերքերն են: Մեղաւորը մենք ենք՝ բոլորս: Առաջինը՝ ԵՍ, յետոյ դու, նաեւ դու եւ դու... մենք, որ ամէն ինչին նայում ենք մատների արանքով, հէնց այնպէս: Մենք, որ սովորել ենք կարեւորել նիւթականը, ֆասադը, մակերեսը, մոռանալով իրականը՝ խորքը, հոգեւորն ու արժէքները: Եւ ահաւասիկ արդիւնքը. ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՄԵՐ ՎԱՂՒԱՅ ԱՊԱԳԱՅԻՆ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ: Տխուր է սիրելիներս, շատ տխուր...

Մի քիչ կոպիտ, ինչ-որ տեղ վիրաւորական է հնչում, այդպէս չէ՞: Բայց վիրաւորւելու փոխարէն սթափւել է պէտք, ուշքի գալ է պէտք, գիտակցել է պէտք, թէ ինչ ենք արել մենք եւ որտեղ ենք կանգնած այսօր:

Այս լուսանկարները մեր գորշ իրականութեան հայելային արտացոլանքն են, մեր սեփական արտացոլանքը, որի անգեղութեան համար մեղաւոր ենք հիմնականում մենք՝ աւագներս, իսկ մի քիչ էլ դրա հեղինակները՝ երիտասարդները:

Պահը վաղուց է հասունացած: Անհրաժեշտ է հաւաքւել, կողք-կողքի գալ, եւ միասին, միաձայն բղաւել՝ ՄԵՆՔ ՄԵՐԿ ԵՆՔ, ՄԵԶ ՀԱԳՆՒԵԼ Է ՊԷՏՔ, ՄԵԶ ՀՈԳԵՒՈՐ՝ ԱՐԺԷՔԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԾԱԾԿՒԵԼ Է ՊԷՏՔ: Այլապէս..., կախման կէտերը կարող էք լրացնել դուք:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)
    Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)

    Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

  • Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը
    Դիլետանտիզմը հակացուցւած է արտաքին քաղաքականութեանը

    «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանը նախօրէին, ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքաւորմանը, հանդէս է եկել չափազանց վիճահարոյց յայտարարութեամբ` նշելով, որ Հայաստանը շրջապատւած է «աւտորիտար Թուրքիայով, աւտորիտար բնոյթի Իրանով, աւտորիտար Ադրբեջանով»:

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։