Հա

Հասարակական

06/09/2018 - 10:00

Լսածին հաւատանք, թէ՞ տեսածին

Օրերս կարդացի, յետոյ կարդացածիս չհաւատալով նաեւ ուշադիր լսեցի նոր Հայաստանում քաղաքացու յաջողութեան հասնելու ՆՈՐ բանաձեւը, որը հռչակում է Հայաստանի նոր կառավարութիւնը.

ԱՐՄԷՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Օրերս կարդացի, յետոյ կարդացածիս չհաւատալով նաեւ ուշադիր լսեցի նոր Հայաստանում քաղաքացու յաջողութեան հասնելու ՆՈՐ բանաձեւը, որը հռչակում է Հայաստանի նոր կառավարութիւնը.

«… Յաջողութեան ճանապարհը ոչ հեռաւոր անցեալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լաւ ծանօթ, բարեկամ եւ թիկունք, ինչպէս նաեւ լաւ հմտութիւն, որոնք կապւած չէին կրթութեան հետ: Նոր Հայաստանում հէնց սա է փոխւել՝ իւրաքանչիւրի յաջողութիւնը կախւած չէ ուրիշներից: Իւրաքանչիւրի յաջողութիւնը կախւած է իրենից, որովհետեւ նոր Հայաստանի նոր կառավարութեան ամենակարեւոր առաքելութիւնն այն է, որ կարողանայ ստեղծել հնարաւորութիւնների այս հաւասար եւ ընդլայնւած դաշտը, որպէսզի իւրաքանչիւրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետութիւնում ամէն օր հնարաւորութիւնների սահմանները ընդլայնւում են, եւ իւրաքանչիւրն ունի այդ դաշտից օգտւելու հաւասար հնարաւորութիւն: Սա է կարեւոր արձանագրումը այսօր Հայաստանում յաջողութիւն ունենալու համար եւ սրանից յետոյ միշտ է այսպէս լինելու»:

Երկարատեւ սպասումից յետոյ ուրախութեամբ արձանագրեցի, որ իմ ու իմ նման շատ այլ հասարակ քաղաքացիների անցած ճանապարհն այլեւս դարձել է բանաձեւ, որի մասին ԱՅՈ՛ երազել ենք:

Ընկայ պատրանքների գիրկը եւ յիշեցի, որ այս բանաձեւի մասին միշտ ենք երազել, յատկապէս, երբ, մեղմ ասած, ոչ արդար մրցակցութեան պայմաններում յանձնել ենք բարձրագոյն ուսումնական հաստատութիւն ընդունելութեան քննութիւն, որը յետոյ աւարտել ենք բարձր առաջադիմութեամբ, իսկ շատերն էլ՝ գերազանցութեան դիպլոմով: Մեղմ ասած՝ անառողջ մրցակցութեան պայմաններում եւ առանց «խնամի, ծանօթ, բարեկամի աջակցութեան»: Երբ այդ նոյն ԲՈՒՀ-ում ասպիրանտուրա ընդունւելու համար գործերն ընդունող պատասխանատուները, տեսնելով մեր յամառ ձգտումները, զարմացած ու զայրացած ասել են. «… կան անվճար ընդամենը մէկ-երկու տեղեր, այսինչ ամբիոնի վարիչի տղան կամ ռեկտորի բարեկամը եւ այլ «թիկունքաւորներ» եւս դիմել են այդ տեղի համար, անիմաստ ժամանակ կը կորցնես տղայ ջան, եթէ … ու բնականաբար դու չկաս ցանկում»: Երբ ասպիրանտուրայի քննութիւնը «պատահական մասնակցի» համար տեւել է ժամեր, յանձնաժողովի անդամների խաչաձեւ հարցերով՝ մինչեւ հարցաշարի վերջին հարցը, իսկ մրցակցիդ՝ «թիկունքաւորի» քննութիւնը անցկացւել է ամիսներ առաջ, տրւած հարցատոմսով՝ ստանդարտ երեք հարց եւ հինգ րոպէ: Ինչեւէ …. Ստանում ես մասնագիտութիւն, գիտական աստիճան եւ կոչում:

Իհարկէ, այդ ընթացքում հարիւրաւոր դռներ թակելուց յետոյ գտնում ես աշխատանք, նաեւ՝ պետական համակարգում, համատեղութեամբ դասաւանդում ես քո հարազատ ԲՈՒՀ-ում: Սկսում ես սիրել քո գործը եւ նւիրւում ես քո աշխատանքին՝ անձնականը թողնելով մի կողմ, եւ տարիների ընթացքում գրանցում ես փոքր յաջողութիւններ՝ երազելով յաջողութեան հասնելու ՆՈՐ եւ ԱՐԴԱՐ բանաձեւի մասին:

Յետոյ մտորումներից վերադարձայ իրական կեանք եւ մի անգամից փաստեցի, որ հէնց «Նոր» Հայաստանի առաջին օրերին էր, երբ ես ու իմ նման շատ այլ քաղաքացիներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նւիրումով, աշխատել են սիրով ու ջանք չխնայելով, եւ որ ամենակարեւորն է՝ ազնիւ մղումներով ու ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ սպասումով:

Ինչու՞ «թացը խառնւեց չորին», ինչու՞ հետեւողականութիւն չի դրսեւորւում կադրային որոշումներում: Եւ վերջապէս՝ ու՞ր մնաց ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ:

Մինչեւ յաջողութեան նոր բանաձեւի մասին լսելը մեզ համար գտել էինք պատասխանն ու հանգիստ անցել այլ աշխատանքի եւ գործունէութեան, որն ի դէպ՝ շատերի համար աւելի հարազատ է ու հետաքրքիր:

Բայց նոր բանաձեւի պարագայում, կարծես, այդ նոյն հարցի համար գտած պատասխանն այլեւս անբաւարար է, քանի որ առաջ եկաւ մի նոր եւ այս անգամ արդէն առարկայական հարց. «լսածի՞ն հաւատանք, թէ՞ տեսածին»:

Եւ ուրեմն ԱՅՈ՛, նորից երազում ենք, որ այս անգամ հարցի պատասխանը մի օր եւ իրականում դառնայ՝ «հաւասարապէս՝ լսածին է՛լ, տեսածին է՛լ»:

Եւ վերջում. յեղափոխութիւնն արած ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ասում՝ «տաշած քարը գետնին չի մնայ»: Այս բանաձեւը շատ աւելի հին է, բայց միշտ աշխատում է:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։