Print this page
08/09/2018 - 08:10

«Դարի սկանդալ». Գարսիա Մարկէզի լրագրողական գործունէութեանը նւիրւած գիրք լոյս կը տեսնի

Կոլումբիացի գրող Գարսիա Մարկէզի լրագրողական գործունէութեանը նւիրւած գիրքը յաջորդ ամիս լոյս կը տեսնի իսպաներէնով:

«alikonline.ir» - Կոլումբիացի գրող Գարսիա Մարկէզի լրագրողական գործունէութեանը նւիրւած գիրքը յաջորդ ամիս լոյս կը տեսնի իսպաներէնով: Ըստ «news.am»-ի՝ գրում է «AP»-ն:

Գիրքը կոչւելու է «Դարի սկանդալ» («El Escandalo del Siglo»):

2014 թւականին մահացած Գարսիա Մարկէզը այնպիսի վէպերի հեղինակ է ինչպիսիք են՝ «Հարիւր տարւայ մենութիւնը» եւ «Սէրը ժանտախտի ժամանակ»: Կոլումբիացի գրողը Նոբէլեան մրցանակի դափնեկիրն է եւ իրաւացիօրէն համարւում է 20-րդ դարի ամենամեծ գրողներից մէկը:

Գրքում ներկայացւելու է Մարկէզի լրագրողական գործունէութիւնը 1950-ականներից մինչեւ 1980-ականներ:

Գրքում կը ներկայացւեն նաեւ հատւածներ, որոնք ցուցադրւել են Ջոն Լի Անդերսոնի «Գաբօ» փաստագրական ֆիլմում, որը նկարահանւել է 2015-ին:

Յարակից լուրեր