Հա

Հասարակական

10/09/2018 - 12:30

Կոռուպցիան, տնտեսական զարգացումն ու աղքատութիւնը

«Ռուսաստանցի հայ գործարարաների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասաց, թէ՝ ասում են Հայաստանը Վրաստանի հետ մրցունակութեան խնդիր ունի, դրա պատճառներից մէկն էն է, որ Վրաստանում կոռուպցիայի մակարադակը էնպիսին չի եղել ինչպէս Հայաստանում»,- այս մասին գրել է Վահան Իշխանեանը:

«alikonline.ir» - «Ռուսաստանցի հայ գործարարաների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասաց, թէ՝ ասում են Հայաստանը Վրաստանի հետ մրցունակութեան խնդիր ունի, դրա պատճառներից մէկն էն է, որ Վրաստանում կոռուպցիայի մակարադակը էնպիսին չի եղել ինչպէս Հայաստանում»,- այս մասին գրել է Վահան Իշխանեանը:

«Կառավարութեան կոռուպցիայի դէմ պայքարը հաճելիօրէն ուրախացնում է հանրութեանը, բայց դա չի կարող որեւէ երկրի զարգացման տնտեսական ծրագիր դառնալ։ Աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսութիւն ունեցող երկրների առաջատար դիրքերում են այնպիսիք, որոնք շատ կոռումպացւած են, օրինակ՝ Հնդկաստանը կամ Բրազիլիան։ Իսկ, երեւի, ամնացածր կոռումպացւած երկիրը Հիւսիսային Կորէան է։

Թէ ինչքանով է Վրաստանը չկոռումպացւած, դժւար է ասել, բայց Հայաստանն իր անկախութեան պատմութեան 27 տարիների ընթաքում մշտապէս կոռուպցիայի մէջ է եղել, սակայն զարգացման տարբեր տեմպեր է ունեցել, եւ մի պահ շատ աւելի արագ էր զարգանում քան Վրաստանը։ Երկրի տնտեսական զարգացման համար այլ գործօններ էլ են անհրաժեշտ։

Եւ նաեւ, երկիրը կարող է զարգանալ, բայց աղքատութեան մակարդակը էապէս չփոխւել, ինչպէս օրինակ, Հնդկաստանում է։ Ուրեմն, աղքատութեան նւազման համար էլ այլ գործօններ են անհրաժեշտ, որոնցից մէկն ամբողջ աշխարհում պրոգրեսիւ հարկման մեխանզիմն է, որ ինչքան եկամուտները աճում են այնքան հարկերն են բարձրանում։

Ինչքան հասարակութիւնը «սիրոյ եւ համերաշխութեան» մթնոլորտում է, այնքան այս մեխանիզմը կենսունակ է, այսինքն երբ հարուստը համաձայնւում է, որ իր եկամտի 70 տոկոսը հարկւի, սէր ու համերաշխութիւն է հայտնում աղքատ հայրենակցին, քանի որ հարկը գնում է նրա կարիքների համար։

Սակայն նոր կառավարութիւնը առաջարկելով եկամտահարկի համահարթեցման նախագիծ, որի դէպքում աղքատն ու հարուստը նոյն տոկոսի եկամտահարկ են մուծելու, դրանով աղքատութիւնը չի նւազեցնի, գուցէ խորացնի, որի հետ խորանում են նաեւ ատելութիւնն ու պառակտումը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։