Հա

Հասարակական

11/09/2018

Գիտնական. «Արհեստական բանականութիւնն աշխարհի համար աւելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչութիւնը»

Արհեստական բանականութիւնն աշխարհի համար աւելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչութիւնը, յայտարարել է Մեծ Բրիտանիայի ամենայայտնի գիտնականներից մէկը՝ Սարէյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Ալ Խալիլին, որը շուտով ստանձնելու է բրիտանացի գիտնականների ասոցիացիայի նախագահի պաշտօնը:

«alikonline.ir» - Արհեստական բանականութիւնն աշխարհի համար աւելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչութիւնը, յայտարարել է Մեծ Բրիտանիայի ամենայայտնի գիտնականներից մէկը՝ Սարէյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Ալ Խալիլին, որը շուտով ստանձնելու է բրիտանացի գիտնականների ասոցիացիայի նախագահի պաշտօնը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, Ալ Խալիլին ընդգծել է, որ արհեստական բանականութեան ստեղծման հարցում առաջընթացը չափազանց արագ է տեղի ունենում, բայց գործընթացն ըստ յաւուր պատշաճի չի վերահսկւում:

Պրոֆեսորի կարծիքով՝ արհեստական ուղեղը երկրներն առաւել խոցելի կը դարձնի կիբեռյարձակումների նկատմամբ, կը յանգեցնի հազարաւոր մարդկանց գործազուրկ դառնալուն:

«Եթէ մի քանի տարի առաջ ինձ հարցնէին՝ ո՞րն է մեր ապագայի վերաբեեալ ամենակարեւոր ու անհանգստացնող հարցը, ես, հաւանաբար, կը պատասխանէի՝ կլիմայական փոփոխութիւնները, ահաբեկչութիւնը կամ համաշխարհային աղքատութիւնը: Բայց այսօր վստահ եմ, որ դա արհեստական բանականութեան ստեղծումն է»,- ասել է Ալ Խալիլին:

Պրոֆեսորի խօսքով՝ արհեստական ուղեղը խոստանում է աննախադէպ յեղափոխութիւն անել, ինչպէս պատահեց համացանցի ի յայտ գալուց յետոյ, սակայն դա լի է մեծ ռիսկերով:

«Եթէ կառավարութիւնները, գիտնականները չվերահսկեն այդ տեխնոլոգիան, այն կը յայտնւի հզօր ընկերութիւնների ձեռքում, որոնք կարող են ըստ իրենց հայեցողութեան վերակառուցել ժամանակակից հասարակութիւնը»,-եզրափակել է գիտնականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։