Print this page
12/09/2018 - 11:40

Ձերբակալւած ուսանողի մասին «Fake News» հետքերով

Վերջին օրերին, սոցիալական մեսենջերներում շրջանառւում եւ տիրաժաւորւում է լուր այն մասին, իբրեւ թէ ոմն հայ ուսնաող Կարէն Վարդանեան անունով (անւան հաւանական համընկնումն ինչ-որ անձի հետ պատահական է եւ սկզբնաղբիւրից-ԽՄԲ.), որը ձերբակալւել է 2017 թւականի դեկտեմբերի եւ 2018 թւականի յունւարին տեղի ունեցած անկարգութիւնների արդիւնքում, շարունակում է մնալ անազատութեան մէջ՝ անորոշ վիճակում:

«alikonline.ir» - Վերջին օրերին, սոցիալական մեսենջերներում շրջանառւում եւ տիրաժաւորւում է լուր այն մասին, իբրեւ թէ ոմն հայ ուսնաող Կարէն Վարդանեան անունով (անւան հաւանական համընկնումն ինչ-որ անձի հետ պատահական է եւ սկզբնաղբիւրից-ԽՄԲ.), որը ձերբակալւել է 2017 թւականի դեկտեմբերի եւ 2018 թւականի յունւարին տեղի ունեցած անկարգութիւնների արդիւնքում, շարունակում է մնալ անազատութեան մէջ՝ անորոշ վիճակում:

Ըստ լուրի սկզբնաղբիւրի՝ յիշեալը սրտի բաց վիրահատութիւն է տարել եւ ունի առողջական լուրջ խնդիրներ:

Բնականաբար, մեզ՝ որպէս լրատւամիջոցի, չէր կարող չհետաքրքրէր այս լուրը: Իրականութիւնը բացայայտելու նպատակով, կազմակերպեցինք հետաքննութիւն, փորձելով պարզել, թէ իրանահայ ուսանողների շրջանակում կա՞յ արդեօք նման անուն-ազգանունով անձնաւորութիւն, որը ձերբակալւած է, թէ ոչ: Միաժամանակ, նոյն հարցով դիմեցինք Ազգային իշխանութիւններին եւ Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների գրասենեակին:

Հետեւողական աշխատանքի արդիւնքում հնարաւոր եղաւ պարզել, որ նման տւեալներով ոմն Կ.Վ. իրականում գոյութիւն չունի:

Տարածւած լուրը կեղծ է եւ իրականութեանը չի համապատասխանում:

Առ այդ, կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին չտրւել սադրանքին եւ չտարածել այս կեղծ լուրը:

Յարակից լուրեր