Հա

Հասարակական

17/09/2018 - 09:20

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անւան մրցանակի յանձնումը

Ստամբուլում արդէն 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրաւունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի անունով մրցանակի յանձնումը։

«alikonline.ir» - Ստամբուլում արդէն 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրաւունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի անունով մրցանակի յանձնումը։

Ըստ «news.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, Հրանտ Դինքի մրցանակի յանձնման արարողութեան սկզբում ելոյթ են ունեցել «Մեծ Բազար», «Ոմանք« եւ «Սահակեան» երգչախմբերը։

Ժիւրին ձայների մեծամասնութեամբ Թուրքիայից Հրանտ Դինքի մրցանակը յանձնել է 1970-ականներից մարդու իրաւունքների համար պայքարող, այդ պայքարի համար մի քանի անգամ կալանավայրերում յայտնված Մուրադ Չելիքքանը։

Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Եմէնի մարդու իրաւունքների պաշտպանութեան միութիւնից Ռադիա էլ-Մութաւեքելը։

Հրանտ Դինքի մրցանակի ժիւրիի կազմում հանդէս է եկել նաեւ յայտնի ռոք երգիչ Սերժ Թանգեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։