Հա

Հասարակական

18/09/2018 - 11:40

Վիկտոր Համբարձումեանի ծննդեան եւ Հայաստանում աստղագիտութեան օրն է

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումեանի ծննդեան օրն է, որը` սկսած 2009 թ., Հայաստանում նշւում է նաեւ որպէս աստղագիտութեան օր։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումեանի ծննդեան օրն է, որը` սկսած 2009 թ., Հայաստանում նշւում է նաեւ որպէս աստղագիտութեան օր։ Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

Վիկտոր Համբարձումեանը (1908-1996) 20-տրդ դարի խոշորագոյն գիտնականներից մէկն էր: Նա հիմնարար ներդրում ունի աստղագիտութեան եւ աստղաֆիզիկայի, տիեզերածնութեան, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ փիլիսոփայութեան ամենատարբեր ոլորտներում:

Բիւրականի աստղադիտարանից մանրամասնում են, Համբարձումեանն աւելի քան 700 յօդւածների եւ 20-ից աւելի գրքերի հեղինակ է: Առաւել յայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածութիւնների տեսութեան, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսութեան, աստղասփիւռների, ակտիւ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկւող եւ այլ անկայուն աստղերի վերաբերեալ կատարած աշխատանքներով եւ յայտնագործութիւններով: Նա նաեւ գիտութեան խոշոր կազմակերպիչ էր, կարեւոր քաղաքական եւ հասարակական գործիչ:

Նա հիմնադրել եւ ղեկավարել է Բիւրականի աստղադիտարանը 1946-1988 թթ., եղել է Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի պրեզիդենտ 1947-1993 թթ., Միջազգային աստղագիտական միութեան (ՄԱՄ) պրեզիդենտ 1961-1964 թթ. եւ Գիտական միութիւնների միջազգային խորհրդի պրեզիդենտ 1968-1972 թթ.:

Համբարձումեանը ԽՍՀՄ եւ ՀՀ ազգային հերոս էր, 28 ակադեմիաների անդամ, 7 համալսարանների պատւաւոր դոկտոր, արժանացել է բազմաթիւ պետական եւ գիտական մրցանակների, շքանշանների եւ մեդալների:

Յարակից լուրեր

  • Գրիգոր Բրուտեան. «Նրանց աշխարհայացքում արդէն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է»
    Գրիգոր Բրուտեան. «Նրանց աշխարհայացքում արդէն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է»

    Գիտնական Վիկտոր Համբարձումեանի տունը կառուցւել է 1950 թւականին: Նրա մահից երկու տարի անց՝ 1998 թւականին, այն վերածւել է տուն-թանգարանի: Տարիներ շարունակ տուն-թանգարանի տնօրէն Գրիգոր Բրուտեանը բարձրաձայնում է, որ այն հիմնանորոգման կարիք ունի, սակայն անարդիւնք: 

  • ՄԻՏՔ - Վիկտոր Համբարձումեան.- «Մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն»
    ՄԻՏՔ - Վիկտոր Համբարձումեան.- «Մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն»

    Ստորեւ ներկայացնում ենք հայ մեծանուն գիտնական, աշխարհահռչակ աստղագէտ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի բացառիկ հարցազրոյցը, որը ժամանակին տպագրւել է «Գարուն» ամսագրում:
    Հարցազրոյցն ամբողջովին նւրւած է հայոց լեզւի դերին ու նշանակութեանը մեր կեանքում: Այն ապացուցում է, թէ մեծանուն գիտնականն ինչ կատարելութեամբ է տիրապետել հայերէնին, ինչպիսի ակնածանքով է վերաբերւել դրան, եւ ինչ նշանակութիւն է ունեցել նրա համար մեր ոսկեղէնիկը:

  • Վիկտոր Համբարձումեանի անւան միջազգային գիտական մրցանակը 2016 թւականին չի շնորհւի
    Վիկտոր Համբարձումեանի անւան միջազգային գիտական մրցանակը 2016 թւականին չի շնորհւի

    Վիկտոր Համբարձումեանի անւան միջազգային գիտական մրցանակը սահմանւել է ՀՀ նախագահի կողմից 2009 թ. եւ ներկայում աստղագիտութեան, աստղաֆիզիկայի եւ յարակից գիտութիւնների բնագաւառում կարեւորագոյն մրցանակներից մէկն է: Այն յանձնւում է ցանկացած երկրի եւ ազգութեան ականաւոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտութեան մէջ:

  • Հայկական նոր նախագիծը կօգնի «զգալ այն, ինչ պատմում է ուսուցիչը»
    Հայկական նոր նախագիծը կօգնի «զգալ այն, ինչ պատմում է ուսուցիչը»

    Հայ մասնագէտները պատրաստում են 360 աստիճանով եռաչափ ուսումնական տեսանիւթեր, որոնք աշակերտներին թոյլ են տալիս սեփական աչքերով տեսնել այն, ինչ պատմում են նրանց դասագրքերը:
    «Immersive Education Solutions» նախագիծը «Technology & Science Dynamics» ընկերութեան ստարտափներից է:

  • Մեկնարկել է «Մշակութային աստղագիտութիւնը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովը
    Մեկնարկել է «Մշակութային աստղագիտութիւնը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովը

    Գիտութիւնների ազգային ակադեմիայում յունիսի 20-ից 23-ը մեկնարկել է «Մշակութային աստղագիտութիւնը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովը: 4 օրւայ ընթացքում զեկոյցներով կը ներկայացւի, թէ ինչ առնչութիւններ ունի աստղագիտութիւնը մշակոյթի եւ հասարակական գիտութիւնների՝ փիլիսոփայութեան, պատմութեան, հնագիտութեան, արւեստի տարբեր ճիւղերի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։