Հա

Հասարակական

23/09/2018 - 10:10

Մեկնարկեց 1397-98 ուսումնական տարին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ազդարարեց 1397-98 ուսումնական տարւայ մեկնարկը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ազդարարեց 1397-98 ուսումնական տարւայ մեկնարկը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ նախագահն այսօր առաւօտեան ներկայ է գտնւել Թեհրանի «Էթրաթ» օրիորդաց միջնակարգ դպրոցում, ուր նրա ձեռամբ հնչել է 1397-98 ուսումնական տաւայ մեկնարկն ազդարարող դպրոցի զանգը:

Իր ելոյթում, դոկտ. Ռոհանին կրթութեան ոլորտի պատասխանատուներին եւ ուսուցիչներին կոչ է արել ջանք չխնայել ընտանիքների եւ դպրոցների միջեւ կապն ամրապնդելու համար՝ նշեշով, որ նոր սերունդի դաստիարակութեան եւ կրթման գործը սկսւում է հէնց տնից դպրոց տանող ճանապարհով:

Նշենք, որ այս տարի Իրանի տարածաքում շուրջ 14 մլն. աշակերտ է դպրոց յաճախելու:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։