Հա

Հասարակական

27/09/2018 - 08:30

Ֆրանսիացին որոշել է յանուն բնապահպանութեան լողալով անցնել Խաղաղ ովկիանոսը

Ֆրանսիացի Բէն Լեկմոտը վերսկսել է Խաղաղ ովկիանոսը լողալով անցնելու փորձերը՝ այդպիսով ուշադրութիւն հրաւիրելով բնապահպանական խնդիրների վրայ: 

«alikonline.ir» - Ֆրանսիացի Բէն Լեկմոտը վերսկսել է Խաղաղ ովկիանոսը լողալով անցնելու փորձերը՝ այդպիսով ուշադրութիւն հրաւիրելով բնապահպանական խնդիրների վրայ: Ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է ««Reuters»-ը։

Յունիսի 5-ին Ճապոնիայից սկսելով լողալ՝ չորեքշաբթի նա հասել է 1000 ծովային միլ (1.852 կմ.) արդիւնքի, որը իր նախատեսած տարածութեան մօտ 1/5 մասն է կազմում։

1998 թ․ Ատլանտեան ովկիանոսը կտրած Լեկմոտը ծրագրում է ամէն օր 8 ժամ գտնւել ջրում եւ լողալ 50 կմ.։ Ամբողջ տարածութիւնը, որի վերջնակէտը Սան Ֆրանցիսկոն է, կազմում է 9100 կմ.։

Իր ճանապարհորդութեամբ 51-ամեայ լողորդը նպատակ ունի ուշադրութիւն հրաւիրել համաշխարհային ովկիանոսի կեղտոտման վրայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։