Հա

Հասարակական

01/10/2018 - 10:40

Ձախողւել է Գագիկ Թումանեանի կիսանդրու գողութեան փորձը

Երէկ՝ սեպտեմբերի 30-ի գիշերը, նահատակ Գագիկ Թումանեանի անունը կրող հրապարակում, անյայտ անձինք փորձել են գողանալ նախորդ օրը նահատակի անունը կրող հրապարակում տեղադրւած նրա բրոնզէ կիսանդրին։

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 30-ի գիշերը, նահատակ Գագիկ Թումանեանի անունը կրող հրապարակում, անյայտ անձինք փորձել են գողանալ նախորդ օրը նահատակի անունը կրող հրապարակում տեղադրւած նրա բրոնզէ կիսանդրին։

Այս մասին թւիթերեան իր միկրոբլոգում գրել է Թեհրանի քաղաքապետարանի միջազգային հաղորդակցութիւնների բաժնի պետ Մոհամադ Ալի Քարիմին:

Քարիմին ցաւ է յայտնել միջադէպի կապակցութեամբ՝ տեղեկացնելով. «Քաղաքապետարանի աշխատակիցների միջամտութեամբ կանխւել է իրանահայ նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու գողութեան փորձը»:

Յիշեցնենք որ, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու բացումը կատարւել էր սեպտեմբերի 29-ին, Թեհրանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։