Հա

Հասարակական

01/10/2018 - 14:10

Յայտնի են երկրի տնտեսական համակարգի քայքայման մեղադրանքով մահապատժի դատապարտւածների անունները

Դատական ուժի խօսնակ հոջ. Ղոլամալի Մոհսենի Էժէին հրապարակել է այն անձանաց անունները, որոնք երկրի տնտեսական համակարգի քայքայման մեղադրանքով մահապատժի են դատապարտւել:

«alikonline.ir» - Դատական ուժի խօսնակ հոջ. Ղոլամալի Մոհսենի Էժէին հրապարակել է այն անձանաց անունները, որոնք երկրի տնտեսական համակարգի քայքայման մեղադրանքով մահապատժի են դատապարտւել:

Յիշեալները երեքն են. Վահիդ Մազլումին, որը հանրութեանը յայտնի է «ոսկեդրամի արքայ» մականունով, Մոհամմադ Էսմայիլ Ղասեմին եւ Համիդ Բաղերի Դարմանին:

Հոջ. Էժէյին տեղեկացրել է, որ վճիռը վերջնական չէ եւ դատապարտեալները կամ նրանց փաստաբանները կարող են բողոքարկել այն:

Յիշեալներից բացի դատարանը վճռել է նաեւ նոյն մեղադրանքով արդարադատութեան ամիբիոնի առջեւ կանգնած եւս 32 այլ մեղադրեալների ճակատագիրը: Նրանք դատապարտւել են 20-ից 1 տարւայ ազատազրկման:

Յիշեալների մասին կայացւած վիճիռները վերջնական է եւ բողոքարկման ենթակայ չէ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։