Հա

Հասարակական

02/10/2018 - 10:40

Էյֆէլեան աշտարակը Շառլ Ազնաւուրի յիշատակին ոսկեգոյն է ներկւել

Փարիզում Էյֆէլեան աշտարակը ոսկեգոյն է ներկւել լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին, ով մահացել էր հոկտեմբերի լոյս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարաւում գտնւող իր տանը։

«alikonline.ir» - Փարիզում Էյֆէլեան աշտարակը ոսկեգոյն է ներկւել լեգենդար շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին, ով մահացել էր հոկտեմբերի լոյս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարաւում գտնւող իր տանը։ Տեղեակացնում է «news.am»-ը:

Բացի այդ, դէպի Էյֆէլեան աշտարակ տանող կամրջի վրայ հնչել են հռչակաւոր երգչի ամենայայտնի երգերը, իսկ մեծ էկրանին նրա լուսանկարն է եղել։

Աւելի վաղ քաղաքապետ Անն Իդալգոն, քաղաքային խորհրդին առաջարկել էր մեծ երգչի անունով կոչել Փարիզի փողոցներից, հրապարակներից կամ ճեմուղիներից մէկը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։