Հա

Հասարակական

02/10/2018 - 13:40

«Աւրորա»-ն Ազնաւուրի անւան նոր կրթաթոշակ կը տրամադրի ուսանողներին

Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախօս երկրներից ուսանողներին հնարաւորութիւն կը տայ սովորելու «UWC» Դիլիջան միջազգային դպրոցում։

«alikonline.ir» -Ի յիշատակ Ազնաւուրի, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ամենամեայ նոր կրթաթոշակ կը տրամադրի՝ որպէս Երախտագիտութեան կրթաթոշակ: Այս մասին, ըստ «Sputnik» Արմենիայի տեղեկացնում է «IDeA» հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

«Այս կրթաթոշակները տրւում են ի երախտիք աւելի քան հարիւր տարի առաջ Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայերին ապաստան ու սնունդ տւած երկրների ժողովուրդներին: Ազնաւուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացաւ ապաստան եւ փառքի հասաւ»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

«Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախօս երկրներից ուսանողներին հնարաւորութիւն կը տայ սովորելու «UWC» Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կը միաւորի Ազնաւուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, եւ մեզ էլ կը տայ հնարաւորութիւն փառաւորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնաւուրին սերունդներ շարունակ:»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

Ազնաւուրը «Աւրորա» մրցանակի շնորհման 2016 թ. եւ 2017 թ. արարողութիւնների ամենակարեւոր մասնակիցներից մէկն է եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։