Հա

Հասարակական

02/10/2018 - 14:30

Իրանահայ լրագրողուհին լաւագոյնների շարքում

Հայերէն ռադիոժամին աշխատակցող, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Կարինէ Դաւթեանը մեծարւել է ռադիոհեռուստատեսութեան կողմից

«ԱԼԻՔ» - Թւականիս սեպտեմբերի 25-ին, Իրանի Իսլ. Հանր. ռադիոհեռուստատեսութեան կազմակերպութեան արտասահմանեան թողարկումների տնօրինութեան կողմից, նախաձեռնւել էր իւրայատուկ միջոցառում, կազմակերպութեան տարածքում գտնւող «Համայէշ» կենտրոնում, որի ընթացքում գնահատանքի արժանացան ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների մի քանի լրագրողներ: Միջոցառումը կազմակերպւել էր ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների բաժնի լրագրող Մայա Նասերի նահատակւելու առաջին տարելիցի առիթով:

Մեծարւող լրագրողներից էր «Ալիք» օրաթերթի եւ Իրանի Իսլ. Հանր. արտասահմանեան թողարկումների հայերէն ռադիոժամի լրագրող Կարինէ Դաւթեանը, ով աւելի քան երկու տասնամեակ է ինչ համագործակցում է ռադիոհեռուստատեսութեան հայերէն ռադիոժամի հետ:

Գնահատւող լրագրողների գնահատագրերը յանձնում էին  Իրանի Իսլ. Հանր. ռադիոհեռուստատեսութեան գլխաւոր տնօրէն Աբդոլալի Ալի Ասգարիի եւ Արտասահմանեան թողարկումների տնօրէն դոկտ. Փէյման Ջեբելիի կողմից եւ Իրանում Պաղեստինի դեսպան Սալահ Զաւզաւիի կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։