Հա

Հասարակական

03/10/2018 - 08:10

Յայտնի է դարձել Ազնաւուրի մահւան պատճառը

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը մահացել է թոքերի այտուցից: 

«alikonline.ir» - Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը մահացել է թոքերի այտուցից: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Le Parisien»-ը՝ վկայակոչելով Նիմի բժշկական ինստիտուտում անցկացւած դիահերձման արդիւնքները:

Ինչպէս յայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը, Ազնաւուրը մահացել է բնական մահով՝ սրտի եւ շնչառական անբաւարարութեան հետեւանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառւում է:

Երգչի մարմինը յայտնաբերւել էր իր տանը՝ սենեյակի լոգարանում:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Շառլ Ազնաւուրի մարմինը կը դիահերձւի՝ մահւան պատճառները պարզելու համար:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէն կեանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող Մուրիէս քաղաքի իր տանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։