Հա

Հասարակական

03/10/2018 - 08:30

Ֆրանսիան հրաժեշտի ազգային արարողութիւն կը կազմակերպի Ազնաւուրի պատւին

Ֆրանսիան աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի պատւին հրաժեշտի ազգային արարողութիւն կը կազմակերպի: 

«alikonline.ir» - Ֆրանսիան աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի պատւին հրաժեշտի ազգային արարողութիւն կը կազմակերպի: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «France 24»-ը՝ վկայակոչելով նախագահ Էմանուէլ Մակրոնի գրասենեակը:

Ֆրանսիայի ամենայայտնի աստղերից մէկի՝ Ազնաւուրի պատւին արարողութիւնը տեղի կունենայ Փարիզում: Արարողութեան ժամանակ ելոյթ կունենայ Ֆրանսիայի նախագահը:

Երէկ ֆրանսիական «RTL» լրատւամիջոցը յայտնել էր, որ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիւ կոչեր են հնչել ֆրանսահայ մեծանուն երգիչ Ազնաւուրի հրաժեշտի ազգային արարողութիւն կազմակերպելու վերաբերեալ, լրատւամիջոցի տեղեկութիւնների համաձայն՝ Ազնաւուրի ընտանիքը դէմ է նման միջոցառման կազմակերպմանը:

Շառլ Ազնաւուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ սրտի եւ շնչառական խնդիրների հետեւանքով:

«France 24»-ը նշում է, որ Ազնաւուրի մահւան լուրը ցնցել է ամբողջ աշխարհում նրա բազմաթիւ երկրպագուներին: Հոլիվուդի Փառքի ծառուղում երկրպագուները ծաղիկներ են դրել նրա անւանական աստղի մօտ, իսկ Հայաստանում նրա յիշատակը մէկ րոպէ լռութեամբ յարգել են խորհրդարանում, Երեւանի մետրոկայարաններում էլ հնչել են Ազնաւուրի երգերը:

Լիբանանում, որտեղ հայկական մեծ համայնք կայ, Ազնաւուրի մահւան լուրը նոյնպէս լրատւականների գլխագրերում է եղել, իսկ ռադիոկայաններով հնչել են նրա երգերը:

Հայաստանի կառավարութիւնը սգոյ օր է յայտարարել շանսոնիէի յուղարկաւորութեան օրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։