Հա

Հասարակական

03/10/2018 - 08:40

Դաւիթ Բաբայեան. «Շառլ Ազնաւուրի յուղարկաւորութեան օրը Արցախում եւս կը յայտարարւի սգոյ օր»

Շառլ Ազնաւուրի յուղարկաւորութեան օրը Արցախում կը յայտարարւի սգոյ օր: 

«alikonline.ir» - Շառլ Ազնաւուրի յուղարկաւորութեան օրը Արցախում կը յայտարարւի սգոյ օր: Այս մասին «tert.am»-ին յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը:

«Քանի օր է Ստեփանակերտում Շառլ Ազնաւուրի մահւանից յետոյ տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, երէկ Շառլ Ազնաւուրի անւան մշակոյթի կենտրոնում յիշատակի միջոցառում է եղել, բազմաթիւ մարդիկ ծաղիկներ են դնում, յարգանքով, սիրով եւ տխրութեամբ յիշում  են նրան, յիշում են նրա այցելութիւնը Արցախ»,- ասաց նա:

Նա նշեց, որ այդ յիշատակի միջոցառումները ոչ մէկ չի կազմակերպել, մարդիկ ինքնաբուխ են մասնակցել եւ չի բացառւում, որ բազմամարդ հաւաքներ լինեն նաեւ յուղարկաւորութեան օրը: Նա նշեց, որ դեռ պարզ չէ՝ նախագահը կը գնա՞յ Ֆրանսիա՝ մասնակցելու շանսոնիէի յուղարկաւորութեանը, թէ ոչ:

Յիշեցնենք, որ Շառլ Ազնաւուրը կեանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում: Նշենք նաեւ, որ աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտնել էր, որ Ազնաւուրի յուղարկաւորութեան օրը Հայաստանում սգոյ օր կը յայտարարւի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։