Հոկտեմբերի 5-ից տեղաացող յորդառատ անձրեւների պատճառով, ջրհեղեղը պատուհասել է Մազանդարան, Գիլան եւ Գոլեստան նահանգների բազմաթիւ քաղաքներին ու բնակավայրերին:
«alikonline.ir» - Հոկտեմբերի 5-ից տեղաացող յորդառատ անձրեւների պատճառով, ջրհեղեղը պատուհասել է Մազանդարան, Գիլան եւ Գոլեստան նահանգների բազմաթիւ քաղաքներին ու բնակավայրերին:
Աւերածութիւնները մեծ են յատկապէս Մազանդարան նահանգում, ուր կայ 4 զոհ:
Յորդառատ անձրեւների պատճառով նահանգի բազմաթիւ բնակավայրեր հոսանքազրկւել են: Խափանւել է նաեւ ջարամատակարարումն ու գազամատակարարումը:
Մազանդարանի «Կարմիր մահիկ»-ի փրկարարներն առաջին անհրաժեշտութեան օգնութիւն են ցուցաբերել ջրհեղեղից տուժած 900 հոգու, 187 ընտանիքի:
Աղէտից տուժել է յատկապէս Ռամսար քաղաքը, ուր տեղումների ծաւալը մէկ օրւայ ընթացքում կազմել է 220 մմ.:
Օդերեւութաբանական ծառայութեան տւեալներով՝ յորդառատ տեղումները շարունակւելու են մինչ վաղը: