Հա

Հասարակական

06/10/2018 - 08:20

Փարիզում արգելւել է իւրաքանչիւր ամսւայ առաջին կիրակին մեքենայ վարել

Փարիզի իշխանութիւնները նոր միջոցներ են ձեռնարկում օդի աղտոտւածութեան դէմ պայքարում: Այժմ որոշւել է, որ իւրաքանչիւր ամսւայ առաջին կիրակին քաղաքում արգելւելու է մեքենայ վարել: 

«alikonline.ir» - Փարիզի իշխանութիւնները նոր միջոցներ են ձեռնարկում օդի աղտոտւածութեան դէմ պայքարում: Այժմ որոշւել է, որ իւրաքանչիւր ամսւայ առաջին կիրակին քաղաքում արգելւելու է մեքենայ վարել: 

Յայտնի է, որ առաջին նման կիրակին կը լինի հոկտեմբերի 7-ը, երբ «սիրոյ քաղաքի» փողոցների մեծ մասը կը յանձնւի հետիոտներին ու հեծանւորդներին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, այդ օրերին յատուկ դէպքերում կարող են բացառութիւններ արւել միայն առաքման մեքենաների, տաքսիների ու հիւանդների խնամքի նպատակով տեղաշարժւողների համար: Այդ դէպքում նրանք ստիպւած կը լինեն անցնել յատուկ ճանապարհներով՝ 20 կմ/ժ արագութեամբ:

Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն ընդգծել է, որ սա չափազանց կարեւոր որոշում է, որը հնարաւորութիւն կը տայ փոքր-ինչ մաքրել քաղաքի օդը:

Փարիզն օդի առումով Արեւմտեան Եւրոպայի ամենաաղտոտւած քաղաքն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։