Հա

Հասարակական

08/10/2018 - 14:40

Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ

Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:

Արտագաղթելու պէս որոշումները յանկարծակի չեն ծնւում, դրանք աստիճանաբար են հասունանում: Հասունանում, յետոյ բազմաթիւ էմոցիաների պատճառ են դառնում, որոնք էլ մարդուն մղում են ճակատագրական որոշման: Կուտակման յատկութիւն ունեցող այդ էմոցիաները, ժամանակի ընթացքում «չւելու» մասին բացարձակապէս չմտածող մարդուն անգամ կարող են ստիպել ճակատագրական որոշում կայացնել: Դրանցից ամենազդեցիկն անշուշտ տագնապի զգացողութիւնն է, որի չդադարող կոչնակը մարդուն խուճապի է մատնում՝ կործանելով անգամ ամենասառը բանականութիւնը: Խուճապը մարդուն յաճախ ստպում է ոչ թէ ռացիոնալ որոշում կայացնել, այլ, ընդամենը փախչել:

Թէ ինչու ենք մենք, խօսքս՝ հայերիս մասին է յաճախ բռնում փախուստի ճամփան, նոյն ինքը՝ արտագաղթը, պատճառները բազմաթիւ են ու իրօք տարբեր, թերեւս, ինձ համար հասկանալի: Բայց մի բան միանշանակ է, այն մեր ռէակցիան է վախին՝ առաջին իսկ պատահած ելքը՝ դէպի «լոյս», կամ էլ թէ տագնապի միակ «դեղամիջոց»-ը: Փախչում ես, երբ վախը քեզ հանգիստ չի տալիս, երբ չես ցանկանում զգալ, այն կործանիչ էմոցիաների ազդեցութիւնը, որոնք արդէն վաղուց քայքայել են միտքդ: Ասեմ աւելին, մի կողմից տագնապից ծնւած վախը, միւս կողմից մենութեան ֆոբիան քեզ հաւասարակշռութիւնից հանում են ու դու սկսում ես անել ամէն ինչ, միայն թէ միտքդ կռծող քաոսն իրականութիւն չդառնայ:

Մի կողմ թողնեմ, ֆոբիաներից փախչելու, անսահման ազատութեան հասնելու ձգտումն ու յիշեցնեմ, որ այդ փախուստն ունի անմիջական հետեւանք, որը շատերիս կողմից պակաս ուշադրութեան է արժանանում. այն վարակիչ է եւ կախւածութիւն է առաջացնում: 

Անդրադառնամ հէնց վարակիչ լինելու հանգամանքին: Մենք բոլորս էլ որպէս հասարակութեան անդամներ համախմբւում ենք նոյն կարեւոր եւ առաջնային պատճառներով, հետեւում միմեանց օրինակին: Օրինակին հետեւելու այդ յատկութիւնը, որոշակի դէպքերում, սակայն, կարող է ունենալ նաեւ բացասական հետեւանքներ, որոնցից, որոշակիօրէն մեր զրոյցի թեմայի շրջանակում, պէտք է առանձնացնել միատեսակ մտածողութիւնն ու վարքը: Բանն այն է որ, մենք բոլորս էլ անվերջ համախոհների փնտրտուքներով ենք տառապում իրականում այսպէս ենք փորձում գտնել ինքներս՝ մեզ : 

Ի դէպ, համախոհների շրջանակում ինչ-որ կերպ իրար ենք կապում մեր ճակատագրերը: Երբ վրայ է հասնում տագնապը, միասին էլ բռնում ենք փախուստի ուղին: Ի դէպ, արդար նշեմ, որ փախուստի ժամանակ, ոմանց յաջողւում է ուրւագծել այն ապագան, որն անհրաժեշտ է բացայայտելու սեփական ԵՍ-ը, հեռու՝ ամբոխային յարմարւողականութիւնից: Ոմանք էլ, սակայն բաւարարւում են իրենց յաւէրժ հետեւորդը լինելու ճակատագրով:

Թէ ինչը կօգնի տագնապից փախուստի ճամբան բռնածին գտնել ինքն իրեն, կարծում եմ դրանցից մէկը կիրքն է կոչման հանդէպ, ինչի համար նա ստեղծւած է: Երբեմն էլ անհրաժեշտ է ճնշիչ ազդեցութեան պայմաններում պահպանել սեփական հայեացքները: Սա հաստատապէս մարդուն կը տայ բացարձակ ազատ մտածելու եւ որոշելու ունակութիւն, յատկապէս, եթէ մինչ այդ չի զբաղւել սիրած աշխատանքով, կամ էլ ապրել է տագնապի, անյոյսութեան եւ ֆոբիաների մթնոլորտում եւ կեանքի ու կոչման փնտրտուքներում բախւել է շատ խնդիրների:

Ինչ վերաբերւում է նոյն ճանապարհը բռնածների, միւս խմբին խօսքս՝ տագնապահարւածների՝ յաւէրժ փախստականների մասին է, նրանց ճակատագիրը ինձ համար, թերեւս անյայտ է:

Անյայտ, թէ նրանցից քանի՞սը կը հաստատւի մեր այսօրւայ շատերի առաջին հանգրւանում՝ Հայաստանում: Քանիսի՞ մօտ կրկին կը հնչի տագնապի կոչնակն ու կը կանգնեցնի կրկին գնալու ու մնալու երկընտրանքի առջեւ ու քանի՞սն էլի կընդունի նոյն՝ ինքնայուսադրիչ «հայկական» աւանդական դեղամիջոցը՝ բռնելով «One way ticket»-ների անվերջ թւացող ճանապարհը, որը բնորոշում է մեր ազգի մօտ կարծես, թէ արմատաւորւած «յաւէրժ գաղթականի» կենսափիլիսոփայութիւնը:

Յարակից լուրեր

  • «Փաստ». «Քաղաքացու օր՝ քաղաքացու հաշւին»
    «Փաստ». «Քաղաքացու օր՝ քաղաքացու հաշւին»

    «Փաստ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտօնապէս նշւում է Քաղաքացու օրը: Տօնի շուրջ, ըստ ամենայնի, չկայ քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետեւ ակնյայտօրէն գործ ունենք մէկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալւել նոյնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիւօրէն մասնակցել են յեղափոխութեանը:

  • Շտապի՛ր, կոտրիր լռութեան տանդեմը
    Շտապի՛ր, կոտրիր լռութեան տանդեմը

    Եթէ քեզ հարցնեն, թէ դու ինչի ես ձգտում հասնել կեանքում եւ դու պատասխանես «երջանկութեան», կը ներես, բայց դու շատ տափակ ես՝ մակերեսային։ Ինչո՞ւ։ Դրանում քեզ պարգեւն է հետաքրքրում այլ ոչ թէ պայքար, արդիւնքը, ոչ թէ ընթացքը։ Դու տրւած ես միայ յաղթանակի, այլ, ոչ թէ պայքարի գաղափարին։

  • Հանրապետութեան նախագահ. «Հանրային պահանջին ընդդիմանալն օրինական չէ»
    Հանրապետութեան նախագահ. «Հանրային պահանջին ընդդիմանալն օրինական չէ»

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին սխալ, անընդունելի եւ անօրինական է համարել հանրային պահանջին ընդդիմանալն ու դրա դէմ պայքարելը: 

  • Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակութեան մէջ
    Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակութեան մէջ

    Հայաստանի համար բաւական թէժ 2018 թ.-ը պատմութիւն դարձաւ, եւ այս պատմութիւնից դեռ երկար կը փորձեն գլուխ հանել քաղաքագէտները, վերլուծաբաններն ու փորձագէտները։ Կտրուկ շրջադարձը, որն արեց հանգիստ երկիրը, դարձաւ անցած տարւայ գլխաւոր իրադարձութիւնը։

  • Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ
    Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։