Հա

Հասարակական

11/10/2018 - 09:30

Հոկտեմբերի 11-ը Աղջիկների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ին նշւում է Աղջիկների միջազգային օրը։ Այդ օրը հռչակել է ՄԱԿ Գլխաւոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրաւունքների ու նրանց խնդիրների ճանաչման։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 11-ին նշւում է Աղջիկների միջազգային օրը։ Այդ օրը հռչակել է ՄԱԿ Գլխաւոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրաւունքների ու նրանց խնդիրների ճանաչման։ Գրում է «news»-ը:

Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշւել է 2012 թ.-ին ու նւիրւած է եղել աշխարհի շատ երկրների համար ակտուալ խնդրի՝ մանկական ամուսնութիւններին։ Վիճակագրութիւնը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթէ իւրաքանչիւր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մէկ երրորդն էլ ամուսնացել է 15 տարեկանից էլ շուտ։

Աղջիկների համաշխարհային օրը ի սկզբանէ նպատակ ունէր հասարակայնութեան ուշադրութիւնը հրաւիրել վաղաժամ ամուսնութիւնների խնդրին։ Այդ օրւայ շրջանակում տարբեր երկրների կառավարութիւններին առաջարկել են քաղաքացիական հասարակութեան ու միջազգաին համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ քայլեր ձեռնարկել մանկական ամուսնութիւնների կործանարար պրակտիկային վերջ տալու ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։