Հա

Հասարակական

14/10/2018 - 10:40

Վահան Իշխանեան. «Ահա հարցեր, որոնց պատասխանը պէտք է լինէր Հայկ Մարութեանի նախընտրական ծրագրում»

Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյբուքեան էջում գրում է .«Երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանը ասեց՝ մենք սպիտակ ենք միւսները սեւ, երեւաց որ նա ձիւնաթոյր բարի Ձիւնանուշիկի ու սեւ չար կախարդի մասին հեքիաթը կարդալուց(կամ մաման է կարդացել քնելուց առաջ) էս կողմ գիրք չի բացել։ 

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյբուքեան էջում գրում է .«Երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարութեանը ասեց՝ մենք սպիտակ ենք միւսները սեւ, երեւաց որ նա ձիւնաթոյր բարի Ձիւնանուշիկի ու սեւ չար կախարդի մասին հեքիաթը կարդալուց(կամ մաման է կարդացել քնելուց առաջ) էս կողմ գիրք չի բացել։

Իսկ երբ նա արդէն քաղաքապետի պաշտօնում իր 1-ին օրը ասեց, թէ ուղեվարձի թանկացումը պէտք է դնել հանրաքւէի, պարզ դարձաւ որ 82 տոկոս ձայն ստացած անձը ուղղակի դատարկ է, շեֆից հանրաքւէ բառը իմացել է ու արտաբերելով այն դատարկութեան մէջ զնգում է. հանրաքւէի դնել էն, որ քաղաքացին քւէարկի աւելի թանկ վճարելու օգտին։

Նրա խելքը էս է՝ հանրաքւէի քարոզարշաւին յայտարարում է՝ ով դէմ է ուղեվարձի թանկացմանը՝ սեւ է, ով կողմ է սպիտակ է։ Միւս օրը Նիկոլը ասում է՝ Հայկը մի բան գիտէր որ ասում էր՝ սեւ ու սպիտակ, ու մարշրուտնիով ամէն օր գործի գնացող աշխատաւորը վախենալով հակայեղափոխութեան վերադարձից հանրաքւէի թերթիկը վերցնում ու քւէարկում է, որ օրեկան 200 դրամ աւել մուծի տրանսպորտին, ջհանդամ, թէ էրեխու բերնից կը կտրի, զատօ հակայեղափոխութիւնը չի գայ։

Իսկ հիմա հարցեր «Իմ քայլը» դաշինքի աւագանու անդամներին.

1. Ո՞ւմ են պատկանում Երեւանի տրանսպորտի գծերը՝ անուն առ անուն։

2. Իւրաքանչիւր գիծ ինչքա՞ն երկամուտ է բերում գծատիրոջը։

3. Իւրաքանչիւր գծատեր ինչքա՞ն ունեցւածք ունի։

4. Միջպետական փոխգործակցութեան կամ այլ ձեւերով ներկրւող աւտոբուսները ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են յայտնւում մասնաւոր անձանց ձեռքը։ Եթէ նոր աւտոբուսներ բերւեն, էլի տրւելու են մասնաւոր գծատէրերի՞ն։

5. Երեւանի տրանսպորտի համակարգը պէտք է գծատէրերի սեփականութիւնը մնա՞յ, թէ՞ մասնակի կամ ամբողջը պետականցւելու է։

Ահա հարցեր, որոնց պատասխանը պէտք է լինէր ձեր նախընտրական ծրագրում ու սրանցից կախւած նաեւ ուղեվարձի խնդիրները։ Չկային, փոխարէնը՝ սեւ ու սպիտակ, հակայեղափոխական, ասֆալտին փռել, պատերով զարկել»:

Յիշեցնենք որ, Երեւանի աւագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսաւոր նիստում տեղի ունեցաւ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարութեանի երդմնակալութեան արարողութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։