Հա

Հասարակական

15/10/2018 - 14:20

Ազնաւուրին պատկերող «Charlie Hebdo»-ի ծաղրանկարն առաջացրել է Ազնաւուր ընտանիքի վրդովմունքը

Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նւիրւած աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի մահւանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնիէն պատկերւած է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթւածնի խողովակը:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նւիրւած աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի մահւանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնիէն պատկերւած է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթւածնի խողովակը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Այս ծաղրանկարն առաջացրել է Ազնաւուր ընտանիքի դժգոհութիւնն ու վրդովմունքը: Մասնաւորապէս՝ Ազնաւուրի աւագ դուստրը՝ Սեդա Ազնաւուրը, իր ֆէյսբուքեան էջում նողկալի է անւանել այս ծաղրանկարը:

«Ազնաւուր ընտանիքը բարձր է գտնւում ձեր նողկալի «Charlie Hebdo»-ից: Յուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մէկի մահւան կապակցութեամբ, հաճելի կը լինի տեսնել ձեր բերանները...»,- գրել է Ազնաւուրի աւագ դուստրը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէն կեանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող Մուրիես քաղաքի իր տանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։