Հա

Հասարակական

16/10/2018 - 10:10

Մահացել է «Microsoft»-ի հիմնադիրներից մէկը՝ Փօլ Ալէնը

Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանւել է «Microsoft» ընկերութեան հիմնադիրներից մէկը՝ Փօլ Ալէնը, քաղցկեղային հիւանդութեան դէմ պայքարից յե

«alikonline.ir» - Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանւել է «Microsoft» ընկերութեան հիմնադիրներից մէկը՝ Փօլ Ալէնը, քաղցկեղային հիւանդութեան դէմ պայքարից յետոյ: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «Vulcan» ներդրումային ընկերութեան հրապարակած յայտարարութեան մէջ, ընկերութիւն, որը հիմնադրել է Ալէնը:

«Խորը վշտով յայտնում ենք մեր հիմնադիր Փօլ Ալէնի մահւան մասին»,- նշւած է ընկերութեան կայքում զետեղւած հաղորդագրութեան մէջ:

Ալէնը «Microsoft»-ը Բիլ Գէյթսի հետ հիմնադրել է 1975 թւականին: Այն բանից յետոյ, երբ նրա մօտ առաջին անգամ լիմֆոմա ախտորոշեցին, Ալէնը հարկադրւած էր հեռանալ ընկերութիւնից: Ընդսմին նա պահպանել է կորպորացիայի բաժնետոմսերի մեծ փաթեթի վերահսկողութիւնը եւ շարունակել է զբաղւել ակտիւ հասարակական գործունէութեամբ: Ալէնը կանոնաւոր կերպով գումարներ էր տրամադրում բարեգործական ծրագրերի, հովանաւորում էր գիտական հետազօտութիւններ եւ Սիաթէլում հիմնել է Գիտական ֆանտաստիկայի թանգարանը: Այս տարւայ մարտին «Forbes»-ի հրապարակած՝ միլիարդատէրերի ցուցակում գործարարն զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը՝ շուրջ 20.5 միլիարդ դոլար կարողութեամբ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։