Հա

Հասարակական

18/10/2018 - 08:00

Մահացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գիւլէրը

Ստամբուլահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրը հոկտեմբերի 17-ի երեկոյեան կեանքից հեռացել է:

«alikonline.ir» - Ստամբուլահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրը հոկտեմբերի 17-ի երեկոյեան կեանքից հեռացել է: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է թուրքական «Habertuk»-ը։

Արա Գիւլէրը ծնւել էր 1928 թւականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բէյօղլու թաղամասում։

Արա Գիւլէրը, ում նաեւ անւանում են «Ստամբուլի աչք», ստացել է բազմաթիւ մրցանակներ եւ տիտղոսներ թէ Թուրքիայում, թէ աշխարհի ամենայայտնի կազմակերպութիւնների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմութեան յայտնի դէմքերի, այդ թւում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասէլի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։