Հա

Հասարակական

20/10/2018 - 09:20

ՄԱԿ. «Աշխարհի բնակչութիւնը մինչեւ 2050 թւականը կաւելանայ 2.2 միլիարդ մարդով»

Աշխարհի բնակչութիւնը մինչեւ 2050 թւականը կաւելանայ 2.2 միլիարդ մարդով: Այդ մասին, ասւած է «Աշխարհի ազգաբնակչութիւնը 2018 թւականին» զեկոյցում, որը հրապարակւել է Ազգաբնակչութեան բնագաւառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից: «Ներկայում մէկ կնոջ հաշւով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիութեամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնւում են Աֆրիկայում»,- ասւած է զեկոյցում:

«alikonline.ir» - Աշխարհի բնակչութիւնը մինչեւ 2050 թւականը կաւելանայ 2.2 միլիարդ մարդով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէպրես»-ը՝ ասւած է «Աշխարհի ազգաբնակչութիւնը 2018 թւականին» զեկոյցում, որը հրապարակւել է Ազգաբնակչութեան բնագաւառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից: «Ներկայում մէկ կնոջ հաշւով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիութեամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնւում են Աֆրիկայում»,- ասւած է զեկոյցում:

Այդ կապակցութեամբ աշխարհի բնակչութեան մէջ Աֆրիկայի բաժինը 17 տոկոսից կաճի մինչեւ 26 տոկոս: Ընդսմին զարգացող բազմաթիւ երկրներում, այդ թւում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մեանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չէ, ծնելիութեան ցուցանիշները բոլորովին վերջերս նւազել են մինչեւ պարզ վերարտադրութիւն (1.7-2.5 մանկածնութիւն կնոջ կեանքի ընթացքում): «Միւս երկրների մեծ մասում այսչափ ցածր ծնելիութեան հասնում են միայն եկամտի աւելի բարձր մակրդակի դէպքում»,- ասւած է հետազօտութեան մէջ:

Զեկոյցի հեղինակները նաեւ նշում են, որ, չնայած սոցիալ-տնտեսական զարգացման համեմատ ծնելիութեան նւազման համաշխարհային միտումին, առանձին զարգացած երկրներ կարող են բարելաւել իրադրութիւնը: Դրա համար նրանք պէտք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են աւելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում դա անել տնտեսական պատճառներով: Ֆրանսիան եւ Նորւեգիան, օրինակ, արդէն ծնելիութեան գործակցի աճ են արձանագրում: ՄԱԿ-ի տւեալներով՝ վերջին քառորդ դարում աշխարհում զգալիօրէն բարելաււել է վերարտադրողական իրաւունքների հետ կապւած իրադրցութիւնը, սակայն ամէն տարի շուրջ 300 հազար կին է մահանում ծննդաբերութիւնների ժամանակ, որովհետեւ նրանց երկրներում վերարտադրողական իրաւունքները լիարժէք չեն ապահովւում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։