Հա

Հասարակական

27/10/2018 - 09:20

Հնդկաստանում հին աւտոբուսները կը վերածւեն շարժական դպրոցների

Հնդկաստանի Կարնատակա նահանգում յատուկ կրթական մեխանիզմ է մշակւել այն աշակերտների համար, որոնք դպրոցների հեռու գտնւելու պատճառով չեն կարողանում կրթական հաստատութիւն յաճախել:

«alikonline.ir» - Հնդկաստանի Կարնատակա նահանգում յատուկ կրթական մեխանիզմ է մշակւել այն աշակերտների համար, որոնք դպրոցների հեռու գտնւելու պատճառով չեն կարողանում կրթական հաստատութիւն յաճախել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Al Arabiya»-ն, նոր մեխանիզմի համաձայն՝ կը ստեղծւեն շարժական դպրոցներ:

Իշխանութիւնները պատրաստւում են հին աւտոբուսները բարեկարգել, համալրել դասընթացների անցկացման համար անհրաժեշտ պայմաններով՝ աւտոբուսի սրահը վերածելով դասասենեակի: Դրանցում կը լինեն  համակարգիչներ, գրատախտակներ, գրքեր, անիմացիոն դասեր անցկացնելու հնարաւորութիւն եւ այլ յարմարութիւններ:

Նշւում է, որ աւտոբուսները կը գնան աշակերտների տների մօտ ու նրանց կրթութիւն ստանալու հնարաւորութիւն կընձեռեն:

Աղբիւրը նկատում է, որ նոր մեխանիզմի շնորհիւ հնդկական նահանգում կրթութիւն ստանալու հնարաւորութիւն կունենայ աւելի քան 1.7 մլն. տղայ եւ աղջիկ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։